Ինչպե՞ս բուժել վնասված մազանոթները…Ժողովրդական բժշկության մեջ գոյություն ունի բաղադրատոմս, որը շատ արդյունավետ է…

Դեմքի մաշկի վրա վնասված մազանոթները կանայք սովորաբար թաքցնում են տոնային կրեմի հաստ շերտի տակ, որն իր հերթին՝ փակ ծակոտիների հետ կապված այլ խնդիր է առաջացնում: Բժշկությունն այս խնդիրները լուծում է լազերային թերապիայի միջոցով:

Շատ մարդիկ ունեն վնասված մազանոթների խնդիր, հատկապես՝ դեմքի մաշկի վրա: Ժողովրդական բժշկության մեջ գոյություն ունի բաղադրատոմս, որը շատ արդյունավետ է: Այն կարող է նվազեցնել վնասված մազանոթների տեսանելիությունը, հաճախ նաև բուժում է դրանք:

Բաղադրությունը.

Խատուտիկի արմատ
Կռատուկի (лопух) արմատ
Գիհի ծառի (նոճազգիների ընտանիքի մշտականաչ թփերի կամ ծառերի ցեղ, ռուս.՝ Можжеве́льник, լատ.՝ Juníperus, juniper) հատապտուղ
Այս դեղաբույսերն օգտագործեք հավասար քանակությամբ

Խառնեք բոլոր բաղադրիչները և աղացեք այնպես, որ փոշի ստացվի: Մեկ ճաշի գդալ խառնած փոշու վրա լցրեք 500մլ ջուր: Թույլ տվեք թուրմը մնա ամբողջ գիշեր՝ սենյակային ջերմաստիճանում: Հաջորդ օրը եփեք այդ խառնուրդը: Երբ այն սկսի եռալ՝ եփեք ևս 5 րոպե: Քամեք լուծույթը, երբ այն պատրաստ լինի: Խմեք այն օրվա ընթացքում՝ ուտելուց առաջ:

Թերապիան պետք է տևի 14 օր: Այն կրկնելուց առաջ 7 օր դադար տվեք:

Оставьте комментарий