Ոսպի օգտակար հատկությունները, որոնց մասին քչերը գիտեն

Բակլազգիների ընտանիքին պատկանող ոսպը շատ հասանելի ու տարածված մթերք է։ Այն անչափ օգտակար է և պարունակում է գրեթե բոլոր անհրաժեշտ վիտամինները (A, PP, E, ինչպես նաև B խմբի վիտամիններ) և միկրոտարրերը (երկաթ, կալիում, ֆոսֆոր, յոդ, ֆտոր, ցինկ, մագնեզիում)։

Ոսպի մեկ բաժինը պարունակում է երկաթի ու ֆոլաթթվի գրեթե օրական չափաբաժինը։ Բացի այդ, այն նաև հարուստ է սննդային մանրաթելերով։ Ոսպը պարունակում է նաև տրիպտոֆան (ամինաթթու), որը նպաստում է սերատոնինի արտադրմանը։

Այս մթերքի յուրահատկություններից մեկն էլ այն է, որ այն պարունակում է մեծ քանակությամբ բուսական սպիտակուց, որն օգնում է ամրապնդել նյարդային ու մարսողական համակարգերը և կանխարգելում է քաղցկեղի առաջացումը։

Оставьте комментарий