Սիրելի կանայք անպայման կարդացեք….Կրծքագեղձում շոշափվող գոյացությունը միշտ չէ, որ չարորակ ուռուցք է…80% դեպքերում շոշափվող գոյացությունը կիստա է

Համացանցում հաճախ կարելի է հանդիպել մի շարք սխալ ենթադրությունների, որոնք վախ կամ խուճապ են փոխանցում մարդկանց՝ կապված կրծքագեղձերում առկա որոշակի գոյացությունների հետ։

Միֆ առաջին. Կրծքագեղձում շոշափվող գոյացությունը գրեթե միշտ քաղցկեղ է

80% դեպքերում շոշափվող գոյացությունը կիստա կամ ֆիբրոադենոմա են լինում: Դրանք կարող են առաջանալ ու անհետանալ դաշտանային ցիկլի ընթացքում: Սակայն յուրաքանչյուր կին պետք է ամեն ամիս կատարի կրծքագեղձի ինքնազննում և անհրաժեշտության դեպքում անմիջապես դիմի բժշկի:

Միֆ երկրորդ. Եթե մամոգրամման նորմայի սահմաններում է, ապա ամեն ինչ կարգին է

Եթե շոշափվող գոյացություն ունեք, սակայն մամոգրամման ոչինչ չի հայտնաբերել, անհրաժեշտ են հետազոտման լրացուցիչ մեթոդներ կամ կրկնակի մամոգրամմա: Անհրաժեշտության դեպքում կկատարվի բիոպսիա՝ գոյացության բնույթը պարզելու համար:

Միֆ երրորդ. Քաղցկեղը միշտ ցավոտ է

Որպես կանոն, կրծքագեղձի քաղցկեղն արտահայտվում է ցավով, սակայն հնարավոր են նաև բացառություններ: Ցավն առաջանում է կրծքագեղձի բորբոքային քաղցկեղի դեպքում, որի վաղ նշաններն են կրծքագեղձի մաշկի կարմրությունը, այտուցը, ջերմության բարձրացումը:

Միֆ չորրորդ. Քաղցկեղ չի կարող արտահայտվել կրծքով կերակրելու պարագայում

Չնայած կրծքով կերակրելը նվազեցնում է քաղցկեղի առաջացման հավանականությունը, սակայն այն 100 %-ով չի բացառում հիվանդության արտահայտումը: Կրծքով կերակրելիս, գոյացության հայտնաբերման դեպքում, անհրաժեշտ է անպայման դիմել բժշկի:

Միֆ հինգերորդ. Քաղցկեղը չի հանդիպում երիտասարդ տարիքում

Քաղցկեղը կարող է արտահայտվել ցանկացած տարիքում, չնայած այն ավելի հաճախ հանդիպում է մենոպաուզայից (դաշտանադադար) հետո կամ 50-ից բարձր հասակում:

Միֆ վեցերորդ. Քաղցկեղը մեծ չափեր ունի

Քաղցկեղը կարող է տարբեր չափեր ունենալ: Գոյացության չափերից հնարավոր չէ որոշել այն չարորակ է, թե բարորակ:

Միֆ յոթերորդ. Եթե գոյացությունը հայտնվել է մամոգրաֆիայից անմիջապես հետո՝ կարելի է սպասել մինչև հաջորդ տարի

Իրականում մամոգրաֆիան ոչ բոլոր ուռուցքներն է հայտնաբերում՝ հատկապես գեղձային հյուսվածքի բարձր խտության կամ գոյացության ոչ սովորական տեղակայման դեպքում: Հետևաբար, սպասելը սխալ է, պետք է անմիջապես դիմել բժշկի:

Միֆ ութերորդ. Եթե ընտանիքում ոչ ոք քաղցկեղով չի տառապել՝ գոյացությունը քաղցկեղ չէ

Շատերը միամտորեն կարծում են, որ քաղցկեղը սովորաբար ունենում է ժառանգական բնույթ, և եթե իրենց ազգականներից ոչ ոք քաղցկեղ չի ունեցել, ապա բացառվում է իրենց մոտ հիվանդության հայտնաբերումը: Սակայն քաղցկեղի հետազոտման ամերիկյան միության համաձայն, ընտանեկան անամնեզ ունի այս հիվանդությամբ տառապող կանանց 15%-ից էլ փոքր մասը:

Оставьте комментарий