Զգույշ եղեք…Աղջիկը սրահում մազերի կերատինային հարթեցում անելուց հետո ճաղատացել է

Բլոգերը (անունն ու ազգանունն անհայտ են) որոշել է գեղեցկության սրահում մազերի կերատինային հարթեցում անել և ճաղատացել է։ Նա համապատասխան կադրերը տեղադրել է իր TikTok հաշվում։

Ինֆլուենսերը պրոցեդուրայից առաջ ցուցադրել է մի շարք նկարներ, որոնք ուղղված են մազերի մակերեսը հարթելուն։ Տեղադրված լուսանկարներից երեւում է, որ աղջկա գանգուրները հաստ ու առողջ տեսք ունեն։ «Այսպիսին էի ես նախկինում», — բացատրել է նա գրառման մեջ:

Այնուհետեւ օգտատերը վարպետի աշխատանքի արդյունքով տեսանյութ է ցուցադրել, որի հետևանքով գլխին ճաղատ բծեր են հայտնվել։ «Սրահ այցելելուց երեք օր անց մազերը սկսլ են թափվել, և ես կորցրել է մազերիս մի մասը»,- դժգոհեց նա:

Բաժանորդները զարմացած էին բլոգերի արարքով և կիսվել իրենց մազերի խնամքի փորձով գրառման տակ գտնվող մեկնաբանություններում: «Ձեր գանգուրներն արդեն հիանալի տեսք ունեին, ինչի՞ն էր դա ձեզ պետք», «Ինչո՞ւ որոշեցիք ուղղել դրանք», «Ես նույնն ունեի կերատինային ուղղումից հետո», — ասացին նրանք:

Оставьте комментарий