Եթե Ձեր դեմքը առավոտյան այտուցվում է, Դուք ունեք այս հիվանդությունները

Առավոտյան դեմքի ուռածությունը 45 տարեկանից բարձր մարդկանց մոտ կարող է վկայել տարբեր հիվանդությունների մասին։ Այս մասին Газета.Ru-ին ասել է Սիմոնովսկի Վալի Nearmedic կլինիկայի սրտաբան Աննա Նովիկովան։ Սրտաբանի խոսքով` տարբեր տեսակի այտուցներն ի հայտ են գալիս տարբեր պաթոլոգիաներով.

«Փափուկ, ջրային, շոշափելուց տաք դեմքի առավոտյան այտուցը, որը տեղայնացված է բացառապես աչքի տակի շրջաններում և ցրված, կարող է առաջանալ երիկամների տարբեր հիվանդություններով (պիելոնեֆրիտ, գլոմերուլոնեֆրիտ, ամիլոիդոզ): Նման պաթոլոգիաները հաճախ ուղեկցվում են միզարձակման խանգարումներով, գոտկատեղի ցավերով, մեզի տեսողական փոփոխություններով»,- ասել է Աննա Նովիկովան։

Փքվածություն առաջանում է նաև հիպոթիրեոզի դեպքում, այսինքն՝ վահանաձև գեղձի ֆունկցիայի խախտմամբ։ «Հիպոթիրեոզի ծայրահեղ աստիճանը միքսեդեմա է:այն տարածվում է ոչ միայն դեմքի, այլև իրանի վրա: Մաշկը բարակում է, չորանում, ձեռք է բերում մոխրագույն երանգ, դեմքի ուրվագիծը հարթվում է, նկատվում է նաև մազաթափություն՝ առաջին հերթին հոնքերի մազերն են թափվում»,- ասաց սրտաբանը։

Նա նշել է, որ այտուցը կարող է առաջանալ նաև Քվինկեի այտուցի հետևանքով. սա «հակազդեցություն է տարբեր կենսաբանական և քիմիական գործոնների, հաճախ ալերգիկ բնույթի (միջատների խայթոց, նոր դեղամիջոց կամ սննդի ընդունում)»: Այն կարող է հայտնվել տեղական — շուրթերին, քթի, ականջի մասում։ Այս դեպքում պետք է անհապաղ դիմել բժշկի, որպեսզի այն չտարածվի լեզվին ու կոկորդին։ Միևնույն ժամանակ, առավոտյան դեմքի աննշան այտուցը, ըստ Աննա Նովիկովայի, պարտադիր չէ, որ կապված լինի պաթոլոգիայի հետ։

«Սխալ կոսմետիկան, շատ բարձր բարձի վրա քնելը, քնելուց առաջ ջրի չափից ավելի օգտագործումը, ապխտած կամ աղի մթերքները կարող են հանգեցնել ուռած դեմքերի»,- բացատրել է սրտաբանը։

Оставьте комментарий