Անհապաղ դիմեք բժշկի, եթե ունեք այս ախտանիշները…Ցավ իրանում կամ անհարմարության զգացում • մշտական ցավ կոկորդում կամ բորբոքում • ձայնի փոփոխություններ

Վահանաձև գեղձն օրգանիզմում կարևոր գործառույթներ է կատարում, և նրա աշխատանքի ցանկացած խախտում կարող է էական վնաս հասցնել առողջությանը։ Steptohealth.ru կայքը ներկայացրել է, թե ինչ նշաններ են վկայում վահանաձև գեղձի խնդիրների առկայության մասին։

1. Անհարմարության զգացում կոկորդում։ Վահանաձև գեղձը տեղավորված է կոկորդի մոտ։ Այդ պատճառով վահանաձև գեղձի առողջության հետ կապված խնդիրների պարագայում կարող են զգացվել հետևյալ նշանները.

• ցավ իրանում կամ անհարմարության զգացում
• մշտական ցավ կոկորդում կամ բորբոքում
• ձայնի փոփոխություններ։

Եթե նկատել եք այս նշանները, հարկավոր է որքան հնարավոր է շուտ դիմել բժշկի օգնությանը։ Ինքնաբուժմամբ զբաղվելու դեպքում չեք կարող լուծել բուն խնդիրը, ինչը նշանակում է, որ ապագայում վիճակն էլ ավելի է վատանալու։

2. Կենտրոնանալու հետ կապված խնդիրներ։ Տարիքի հետ ուղեղը կարող է դանդաղեցնել իր աշխատանքը և երբեմն «խճճվել»։ Բայց եթե այս խնդիրն անսպասելի է հայտնվել, և զգում եք, որ կենտրոնանալը բավական բարդ է դարձել, անընդհատ մոռանում եք, հարկավոր է անհանգստանալ և միջոցներ ձեռնարկել։ Խնդիրը կարող է լինել նաև վահանաձև գեղձի հորմոնների արտադրության փոփոխությունը։ Միայն հիշեք, որ հարկավոր չէ ինքնուրույն ախտորոշում անել. թողեք դա մասնագետին։

3. Մազաթափություն և մաշկի չորություն։ Մազաթափությունը նորմալ երևույթ է, հատկապես, եթե այն տեղի է ունենում ձմռանը կամ գարնանը։ Եթե այդ գործընթացը ձգձգվում է և դառնում վառ արտահայտված, լիովին հնարավոր է, որ խախտվել է վահանաձև գեղձի աշխատանքը։ Այս դեպքում կարևոր է նաև ուշադրություն դարձնել մաշկի վիճակին։ Եթե այն ավելի չոր է դարձել, առաջացել է քոր, ապա սա հետևանք է այն բանի, որ նյութափոխանակությունը դանդաղել է, քչացել է նաև քրտնարտադրությունը։ Այս վիճակի պատճառներից մեկը վահանաձև գեղձի հորմոնների արտադրության փոփոխությունն է։

4. Մարմնի քաշի կտրուկ փոփոխություններ։ Քաշի կտրուկ անկումը կամ ավելացումը պետք է անհանգստության առիթ դառնան։ Սրանք հիպո և հիպերթիրեոզի՝ առավել տարածված նշաններից են։ Հիպոթիրեոզի դեպքում վահանաձև գեղձը քիչ հորմոններ է արտադրում, ինչն ընդհանուր առմամբ դադաղեցնում է ամբողջ օրգանիզմի աշխատանքը։

5. Մշտական հոգնածություն։ Հոգնածությունը, գիշերային հանգստի ժամանակի մեծացումը կարող են վկայել վահանաձև գեղձի առողջության հետ կապված խնդրի առկայության մասին։ Հորմոնների արտադրության նվազումը դանդաղեցնում է օրգանիզմի աշխատանքը՝ առաջացնելով հոգնածության զգացում։ Բացի այդ, կարող են նկատվել նաև մկանային ցավեր և ջղաձգումներ։

6. Տրամադրության անկումներ և ճնշում որովայնի հատվածում։ Վահանաձև գեղձի հորմոնների անբավարարությունը կամ մեծ քանակը կարող են մարդուն գրգռված, անհանգիստ դարձնել։ Սերոտոնինի մակարդակի փոփոխության արդյունքում կարող եք նաև մշտական տխրություն զգալ, նույնիսկ դեպրեսիա։ Վահանաձև գեղձի առողջության հետ կապված խնդիրներ ունեցող անձինք դժվարություններ են ունենում նաև նյութափոխանակության հետ և բողոքում որովայնի հատվածում ճնշման առկայությունից։ Այս նշանները չեն անցնում նաև սննդակարգը հավասարակշռելու և ֆիզիկական ծանրաբեռնվածության դեպքում։

7. Հաճախասրտություն, զարկերակային բարձր ճնշում։ Հաճախասրտությունը ևս կարող է վկայել այն մասին, որ վահանաձև գեղձը նորմալ չի աշխատում։ Այն սովորաբար ուղեկցվում է զարկերակային բարձր ճնշմամբ և արյան մեջ «վատ» խոլեստերինի բարձր մակարդակով։

Оставьте комментарий