Նռան կեղևը շատ հզոր դեղամիջոց է․ Այն բուժում է սալմոնելոզը, խոցերը, լուծը, դիզենտերիան և այլն․ Նռան կեղևը այսպես օգտագործեք

Նռան պտուղը խոշոր, գնդաձև է՝ հաստ պտղամաշկով, թաղանթավոր միջնապատերով։ Սերմերը բազմաթիվ են՝ յուրաքանչյուրը շրջապատված բաց վարդագույնից մինչև բալի գույնի հյութալի պտղամսով։

Բնի բարձրությունը մինչև 5 մ է։ Տերևները կաշեկերպ են, փայլուն, նշտարաձև կամ երկարավուն, ամբողջաեզր։ Ծաղիկները երկսեռ են, մեկական կամ փնջերով, վառ կարմիր։ Պտուղը հատապտղանման է՝ գնդաձև, հաստ պտղամաշկով, բարակ թաղանթավոր միջնապատերով։

Սերմերը բազմաթիվ են (ըստ ավանդության՝ 365 հատ)՝ պատված բաց վարդագույնից մինչև մուգ վարդագույն (քաղցր, թթվաշաքաղցր) հյութալի շերտով։

Նռան հյութը պարունակում է 8-19 % շաքարներ, C վիտամին, ուստի օգտակար է ծանր հիվանդություններից ապաքինվողների համար, բուժիչ է։ Պտուղն օգտագործվում է թարմ և վերամշակված (դոշաբ, գինի, հյութ), ինչպես նաև բուժիչ նպատակներով, իսկ կեղևի եփուկը կամ թուրմը՝ որպես ճիճվամուղ միջոց։ Տերևը, արմատը և բնի կեղևը պարունակում են 25–32 % աղաղանյութեր։

Պարզվում է որ նռան կեղևը հանդիսանում է իսկական դեղամիջոց: Այն կարող է իր հատուկ տեղը զբաղեցնել ձեր դեղատուփի մեջ: Ճիճուների, լուծի, դիզենտերիայի, հաստ աղիքի բորբոքային պրոցեսների ու խոցերի դեպքում այն օգնում է շատ արագ վերացնել ցավային զգացողությունները: Այն շատ հեշտ է պատրաստել:

Պարզապես պետք է սեզոնի ընթացքում գնած ու օգտագործած նռան կեղևները չթափել, այլ հավասար փռել թղթի վրա ու թողնել չորանալու: Ապա լրիվ չորանալուց հետո հավաքել, լցնել կտորե տոպրակների մեջ, պահել չոր տեղում: Ջուրը եռացրեք:

Կեղևները լցնել նախապես տաքացված բաժակի մեջ: Լցնել եռացրած ջուրը կեղևների վրա, թող 25 րոպե թրմվի: Կեղևների բարձր ալերգենիկության պատճառով դուք և հատկապես երեխաները այս դեղը օգտագործեն զգուշությամբ և ավելի ցածր կոնցենտրացիայի մեջ, բժշկի հետ խորհրդակցելուց հետո:

 

Оставьте комментарий