Կիսվեք բաղադրատոմսով և առողջ եղեք…Նիհարեք բանանի միջոցով արագ և անվտանգ

Չնայած այն հայտնի համոզմանը, որ բանանը գիրացնում է, healthylifetricks.com-ը հակառակն է պնդում՝ նշելով, որ եթե ցանկանում եք ազատվել ավելորդ քաշից, ապա բանանը լավագույնս կօգնի ձեզ այդ հարցում: Բանանը հարուստ է կալիումով, որն օգնում է օրգանիզմից հեռացնել ավելորդ ջուրը: Մեկ բանանը պարունակում է մոտավորապես 450մգ կալիում: Բացի այդ, բանանի մեջ պարունակվող ֆրուկտոզան, գլյուկոզան և սախարոզան էներգիայի հրաշալի աղբյուր են, այսինքն՝ բանանի օգտագործումը կանխում է կեղծ քաղցի զգացողությունը:

Ձեզ ենք ներկայացնում 3 հրաշալի բաղադրատոմ, որոնք և՛ առողջարար են, և՛ համեղ:

1. Բանանի ըմպելիք կտավատի սերմերով
Բաղադրություն

1 նարինջ
1 բանան
2 թ/գ կաթի շիճուկ
2 թ/գ կտավատի սերմեր
2. Բանանը՝ հատապտղով
Բաղադրություն

Բանան
1 բաժակ հատապտուղ (ըստ ցանկության)
1թ/գ մեղր
Կես բաժակ գոլ ջուր
1թ/գ աղացած կոճապղպեղ
3. Բանանը՝ սպանախով
Բաղադրություն

1 բանան
20գ թարմ սպանախ
Կես բաժակ ցածր յուղայնությամբ յոգուրտ
1/3բաժակ վարսակի փաթիլներ
1թ/գ մեղր
Պատրաստման եղանակը նույնն է 3 ըմպելիքների համար: Միակ բանը, որ ձեզանից կպահանջվի, այս բոլոր բաղադրիչները բլենդերի մեջ լցնելն ու հարելն է: Այս ըմպելիքները պետք է օգտագործել առավոտյան՝ որպես նախաճաշ, քանի որ օրգանիզմն օրվա այս հատվածում ներծծում է սննդարար տարրերը:

Оставьте комментарий