Վաճառվում է բոլոր դեղատներում…Այս էժան միջոցը կբուժի ձեր մաշկը և կազատի ստամոքսի խնդիրներից

Ցավոք քչերը գիտեն չիչխանի յուղի արժեքավորության մասին: Այն այնքան ուժեղ ազզդեցություն ունի, որ կարող է վերականգնել նույնիսկ կերակրող մայրերի ճաքճքած ծծապտուկները, թեև սովորաբար այդպիսի վերքերը շատ դանդաղ և ցավոտ են լավանում: Մթերքը պարունակում է վիտամիններ А, Е, С, որոնք անփոխարինելի են մաշկի համար, նաև միկրոտարրեր, որոնք հականեխիչ հատկություններ ունեն, և կարոտին:

Չիչխանի յուղը դեմքի համար

Մաքուր վիճակում չիչխանի յուղը կարելի է կետայնորեն քսել ցանկացած բորբոքման վրա. միջոցն արագ կվերականգնի մաշկը: Բայց միայն կետայնորեն, քանի որ յուղը շատ նյութեր է պարունակում, որոնք կարող են թուլացնել մաշկի պաշտպանությունն ուլտրամանուշակագույն ճառագայթներից և խախտել պաշտպանական շերտի հավասարակշռությունը:

Նարնջագույն յուղը սովորաբար օգտագործում են որպես տարբեր դիմակների ակտիվ բաղադրիչ:
Եթե դիմակների ժամանակ չկա, պետք է այլ կերպ վարվել: Բավարար է միայն 1 կաթիլ յուղ ավելացնել
սովորական ցերեկային քսուքի 1 չափաբաժնին, որը պատրաստվում ես քսել:

Պիրկ մաշկ, առաձգականություն, դեմքի փայլող մաշկ՝ ահա կիրառման արդյունքը:
Եթե պեպեններ կամ պիգմենտային բծեր ունես, ժամանակն է դրանց վերջ տալ:

Բաղադրիչները՝

1 թ. գ. մեղր
3 ճ. գ. տաք կաթ
1 ճ. գ. կաթնաշոռ
1 թ. գ. չիչխանի յուղ

Կիրառումը՝

Մեղրի վրա տաք կաթ լցրու և լավ խառնիր: Ավելացրու կաթնաշոռը և չիչխանի յուղը, խառնիր: Դիմակը քսիր դեմքի մաքուր մաշկին: 15 րոպե անց դիմակը մաքրիր խոնավ մատներով, կարծես դիմակ-պիլինգն են հանում: Լվացվիր տաք ջրով, խոնավեցնող քսուք քսիր:

Оставьте комментарий