Ծանոթացեք այս հրաշքի հետ…Հայաստանում ուրցից ստացվող սպիրտը հին ժամանակներից օգտագործվել է սրտային հիվանդությունների, փորկապության, լյարդի հիվանդությունների ժամանակ

Ուրցն ունի շատ գեղեցիկ վարդագույն կամ մանուշակագույն ծաղիկներ, այն աճում է լեռների չոր զառիթափ լանջերի վրա և մարգագետիններում։ Ուրցը կարելի է գտնել առանձնահատուկ սուր հոտով։ Խորխաբեր հատկության շնորհիվ ուրցի եփուկն օգնում է վերին շնչուղիների հիվանդությունների, բրոնխիտի, թոքաբորբի ժամանակ։

Բացի այդ, ուրցի տերևներն ունեն ախտահանիչ, հանգստացնող հատկություն, այն նորմալացնում է աղեստամոքսային տրակտի աշխատանքը։ Հենց այդ պատճառով ուրցը ներառվում է այն դեղերի բաղադրության մեջ, որոնք օգտագործվում են փորի ուռչելու, խոլեցիստիտի, ցիստիտների, զոբի, նյարդային խանգարումների, անքնության, թութքային, արգանդային արյունահոսության ժամանակ, անգամ ալկոհոլիզմի դեպքում։

Ուրցը կարելի է օգտագործել նաև արտաքին լոգանքների, կոմպրեսների և թրջոցների ժամանակ հոդացավի, մկանացավի և նևրալգիայի դեպքում։ Հայաստանում ուրցից ստացվող սպիրտը հին ժամանակներից օգտագործվել է սրտային հիվանդությունների, փորկապության, լյարդի հիվանդությունների ժամանակ։

Оставьте комментарий