Ուշադիր եղեք…ինչպե՞ս է արտահատվում աչքի քաղցկեղը

Շատ դեպքերում աչքի քաղցկեղն աննկատ է մնում վաղ փուլերում, իսկ առաջին լուրջ նշանները հայտնվում են հիվանդության առաջընթացի ընթացքում: Այս մասին Газета.Ru-ի հետ զրույցում ասել է ուռուցքաբան Անտոն Իվանովը։

Ուռուցքաբանը նշել է, որ այս հիվանդության ախտանշանները կարող են տարբերվել՝ կախված ուռուցքի տեսակից։ Օրինակ՝ եթե չարորակ բջիջները ազդում են ծիածանաթաղանթի վրա, դրա վրա առաջանում են բծեր կամ հանգույցներ։

Ըստ նրա՝ աչքերի գույնի փոփոխությունը նույնպես վկայում է հիվանդության մասին, սակայն կոպերի մելանոմայի դեպքում։ «Ծիածանաթաղանթի վրա մուգ կետեր են ձևավորվում։ Բացի այդ, շատ հիվանդներ դժգոհում են կրկնակի տեսողությունից»,- ընդգծել է Իվանովը:

Մասնագետի խոսքով՝ աչքի քաղցկեղի ընդհանուր ախտանշանները ներառում են կարմրություն, վարակիչ ու բորբոքային հիվանդություններ, լայնացած բիբ։ Քաղցկեղի մասին հնարավոր է կասկածներ ունենալ, եթե տեսողությունը վատթարանում է, իսկ աչքերը արագ հոգնում են, նաև ցանցաթաղանթի անջատում է նկատվում։

Անտոն Իվանովը նշել է, որ աչքի չարորակ գոյացության զարգացումն առավել հաճախ հրահրում են ռադիոակտիվ արտանետումները, անբարենպաստ էկոլոգիան, ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությունը, անորակ կոսմետիկայի կիրառումը, քաղցկեղածին սննդի օգտագործումը։ «Որոշ մարդկանց մոտ գենետիկ նախատրամադրվածության պատճառով աչքի քաղցկեղի ավելի մեծ ռիսկ կա»,- եզրափակել է ուռուցքաբանը։

Оставьте комментарий