Ես ու Արտակը վիճել էինք, աuում էի`սա վերջն է, մեծ աղջիկս ասեց` «եթե բաժանվեք, ես քո հետ եմ գալու». Անահիտ Կիրակոսյանն արտասվեց

Մհեր Բաղդասարյանն այս օրերին Երևանում է: Հաղորդավարն իր Tet a Tet հաղորդման շրջանակներում հյուրընկալել է դերասանուհի Անահիտ Կիրակոսյանին: Նրանք անկեղծ զրույց են ունեցել, ինչին հետևել է StarNews-ը:

Զրույցի ընթացքում Անահիտը խոսեց նաև իր ամուսնության, ընտանիքի սկզբնական վերաբերմունքի, ինչպես նաև սիրելի ունենալու լուրը ծնողներին հայտնելու մասին: Ինչպես ինքն է նշում`ծնողները դեմ են եղել, բայց ինքը հաստատակամ և ինքնուրույն մարդ է եղել.

«Հայրս ինձ իմանալով, գիտեր, որ իմ ընտրությունը սովորականի նման չի լինելու: Ես մեկ անգամ գնածի վարդերով տուն ու ասացի, որ իմ կյանքում մարդ է հայտնվել: Հայուս ասաց`անվասայլակին նստած տղա է ընտրությունդ, թե ինչպիսին: Ասացի, ոչ, ուղղակի 16 տարի մեծ է և 2 դուստր ունի»:

Մհերը նշեց, որ եղել է դեպք, երբ անզգուշորեն հարց է տվել Անահիտին`երեխաների տարիքի հետ կապված`չիմանալով, որ Անահիտի ամուսնու առաջին կնոջից են նրանք: Նա ներողություն խնդրեց դերասանուհուց ու գրկեց նրան:

«Ես ի սկզբանե Արտակին ասել եմ, որ չես կարող երեխային որևէ բան պարտադրել, օրինակ ասել`բարև բալիկ ջան, այսուհետ ես քո պապայի հետ եմ լինելու, կամ այսուհետ ես փորձելու եմ քո մաման լինել, քանի որ երեխեքն էն ազնիվ էակներն են, որոնց ոչ կարաս խաբես, ոչ կարաս ձևացնես… Ես Արտակին ասեցի, որ չի կարելի նրանց ոչ խաբել, ոչ պարտադրել, իմ ու աղջիկների միմյանց հասկանալը ճակատագրական էր, քանի որ եթե մենք միմյանց չհասկանայինք, ես երևի թե ընտրությունս չէի կայացնի: Արտակը ինձ հարց տվեց`մենք միասին ենք ապրելու, թե՞ առանձին, ես ասեցի, որ երեխեքը չունեն մամա, ես չեմ կարող իրանց զրկել նաև պապայից, ես էդ իրավունքը ուղղակի չունեմ, կամ մենք բոլորս կլինենք միասին, կամ մենք ուղղակի չենք ամուսնանա: Երեխեքը եղել են 8 և 9 տարեկան, իրենց մամային կորցրել են 1 և 2 տարեկանում, պարզապես լսել են պատմությունն ու ոչինչ չեն հիշում: Արտակը պայքարել ա իրանց մամայի կյանքի համար, ևս մեկ տարի ապրելա Լուսինեն ու կյանքից հեռացել: Այդ ժամանակ մեծ ռեյթինգ ուներ «Բանակում» սերիալը, Արտակին ասեցի կգաս Մոնումենտ, էնտեղ իբրև պատահական հանդիպում կլինի, քանի որ անհնար է չճանաչեն ինձ: Անուլիկս, փոքրս ասեց`««Բանակում»-ի Սուսիկնա», մեծ աղջիկս ասեց`«լավ, քեզ տեսած պահի»… Արտակը երեխաներին ասեց, որ ինձ ճանաչում ա ու եթե կուզեն, միասին կքայլենք, երեխեքն ուզեցին, 2 ժամ միասին անցկացնելուց հետո, փոքր աղջիկս ինձ ասեց` «Գիտես չէ, մենք մամա չունենք», ես շատ ազդվեցի, քանի որ իրենք ինձ հարազատ ընդունելով անկեղծացան: Մեծ աղջիկս ասեց` «Սա մեր վերջին հանդիպումը չի լինի» և իրենք ձեռնարկեցին մոր հաջորդ հանդիպումը, որ Արտակին իմ մոտ գովազդեն:Արտակը ուտելիք էր պատրաստել , շատ կծու, մեծ աղջիկս ուտում էր,ու ասում`ինչ համով ես պատրաստել, պապ, ուզում էին ինձ գովազդել: Ինձ կանչեցին սենյակ, մեկը մի ձեռքս բռնեց, մեկը մյուս, ասեցին` «Մեր մաման կլինե՞ս»»,- պատմեց դերասանուհին`չթաքցնելով հուզմունքը:

Նա նաև ցանկացավ խոսել «Մամա» բառի, մայր ու աղջիկ հարաբերությունների մասին:

«Շատերն են ինձ գրում, հարցնում`«դե լավ,ի՞նչ մամա», բայց ես ուզում եմ անպայման նշել, որ դա բացառապես եղել է աղջիկների կողմից և աղջիկների ցանկությամբ: Մեր հարսանիքի օրը վազելով եկան ու ասեցին`«կարա՞նք արդեն քեզ մամա ասենք», ասեցի «իհարկե»:

Անահիտը նաև մի դրվագ պատմեց.

«Մեկ անգամ ես ու Արտակը վիճել էինք ու կարգին վիճել էինք, էն կերպ, որ ես ասեցի`երևի էս վերջնա: Մեծ աղջիկս`Լաուրիկը, ասեց «կռվել եք՞, եթե բաժանվեք, մամա, ես քո հետ եմ գալու»: Էդպահին մոռացա ինչի համար ենք կռվել, էդ դրվագն արդեն բոլոր հարցերին տալիսա պատասխան: Մենք էնքան բաներ ենք ապրել միասին, էնքան իրավիճակներ, իրանք իմն են, ես իրանցը, իրանք իմ աղջիկներն են: Մի անգամ ավագ դստերս ծննդյան օրից առաջ`հարցրի, թե ինչա ուզում նվեր, ասեց մամայի նկար տեսել եմ, բայց ինչ որ շարժման մեջ չեմ տեսել, կուզեի տեսնեի:Ամբողջ բարեկամության մեջ ման եկա ու գտա մի հատված, որտեղ Լուսինեն պարում է, ծննդյան օրով էդ մատուցեցի դստերս, մենք մի ժամ լուռ գրկել էինք իրար: Էնքան խառը զգացողություն ա, համ ինչ որ մեկի տեղն ես գրավել, համ չես գրավել»,- խոստովանեց Անահիտը`կրկին հուզվելով:

Оставьте комментарий