Սիելի կանայք, ազատվեք ավելորդ քաշից ու ճարպակալումից…հնարավոր է քացկեղի այս տեսակը առաջանա

Դաշտանային ցիկլի տևողության կամ ծանրության փոփոխությունը, դաշտանների միջև կամ դաշտանադադարից հետո նկատվող արյունահոսությունը, ինչպես նաև ցավը կոնքի կամ որովայնի ստորին հատվածում կարող է վկայել կանանց շրջանում քաղցկեղի ամենատարածված տեսակներից մեկի՝ էնդոմետրիալ քաղցկեղի մասին: Այս մասին Газета.Ru-ի հետ զրույցում ասել է ուռուցքաբան, քիմիաթերապևտ Անտոն Իվանովը։

«Էնդոմետրիալ քաղցկեղը կանանց սեռական օրգանների ամենատարածված չարորակ ուռուցքներից է, որը զարգանում է արգանդի ներքին շերտի բջիջներից։ Էնդոմետրիալ քաղցկեղով հիմնականում հիվանդանում են հետդաշտանադադարային տարիքի կանայք. դեպքերի ավելի քան 90%-ն ախտորոշվում է 50 տարեկանից բարձր կանանց մոտ: Առավել հաճախ հիվանդությունը հանդիպում է 65-69 տարեկան հիվանդների շրջանում»,- նշել է ուռուցքաբանը։

Նրա խոսքով՝ էնդոմետրիալ քաղցկեղի դեպքերի մոտ 5 տոկոսը ժառանգական բնույթ է ունենում։ Բացի գենետիկ նախատրամադրվածությունից, հիվանդության զարգացման վրա ազդում են շաքարային դիաբետը, դաշտանի վաղ սկիզբը և ուշ դաշտանադադարը (մինչև 10-12 տարեկանը և 55 տարեկանից հետո), պոլիկիստոզային ձվարանների համախտանիշը և էստրոգենի մոնոթերապիան (ավելի քան հինգ տարի) ու հորմոնալ դեղամիջոցների հաճախակի օգտագործումը:

«Բացի այդ, քաղցկեղի զարգացման հավանականության վրա ազդում են նաև ավելորդ քաշն ու ճարպակալումը: Ճարպակալումը ռիսկի հիմնական գործոններից մեկն է։ Ճարպային հյուսվածքը այլ հորմոնները՝ անդրոգենները, վերածում է էստրոգենի։ Եթե էստրոգենի մակարդակը զգալիորեն բարձրանում է, ապա մեծանում է նաև էնդոմետրիումում ուռուցների առաջացման վտանգը։ Ստացվում է, որ որքան շատ էն ճարպային հյուսվածքները, այնքան մեծ է էնդոմետրիալ քաղցկեղի առաջացման հավանականությունը»,- եզրափակել է մասնագետը։

Оставьте комментарий