Վահանաձև գեղձը արտադրում է նյութափոխանակությունը և բջիջների աճը կարգավորող հորմոններ, ազդում է ընդհանուր առողջական վիճակի վրա:
Ըստ վիճակագրության, վահանաձև գեղձի խանդգարումներ ունի յուրաքանչյուր երրորդ մարդը:Կարևոր է ճիշտ ժամանակին հայտնաբերել խանգարումները և դրանք առաջացնող հիվանդությունները և պատշաճ բուժում ստանալ:
Տխրություն և դեպրեսիա
Վահանաձև գեղձի նախանշաններից մեկն է վատատեսությունը: Եթե ձեզ նշտապես: ուղեկցում տխրությունը, ապա, հնարավոր է, պետք է սոտւգել տվյալ օրգանը:
Փորկապություն
Շատ հաճախ սա ոչ թե ստամոքսի, այլ վահանաձև գեղձի խանգարման արդյունք է:
Քնի պակաս
Եթե առավոտյան շատ մեծ դժվարությամբ եք վեր կենում անկողնուց, ապա հավանաբար վահանաձև գեղձը պատշաճ կերպով չի գործում: Եթե ամբողջ օրվա ընթացքում միայն քնելու մասին եք մտածում, դիմեք բժիշկի:
Չոր մաշկ, մազաթափություն
Վահանաձև գեղձի հորմոնների պակասը շատ հաճախ հանգեցնում է մաշկի չորանալուն: Երբ դանդաղում է նյութափոխանակությունը, մաշկը չորանում է, իսկ մազերը դառնում են թույլ և անորակ, սկսում են թափվել:
Ավելորդ քաշ
Եթե առանց սննդակարգը փոխելու կտրուկ քաշ եք հավաքել, դա լուրջ ազդանշան է: Մկանային ցավեր և լարվածություն Եթե առանց ֆիզիկական ծանրաբեռնվածության զգում եք դիսկոմֆորտ, մկանային լարվածություն և ցավ, ապա ցանկալի է հետազոտվել:
Գլխապտույտ
Եթե նկատում եք, որ ձեր ուշադրությունն ու հիշողությունը սկսել են վատ աշխատել,
դժվարությամբ եք սևեռում ուշադրությունը, ապա լավ կլինի ստուգել վահանաձև գեղձը:
Բարձր ճնշում
Բարձր ճնշումը կարող է լինել վահանաձև գեղձի աշխատանքի խանգարման արդյունք:
Ցավ՝ պարանոցում և կոկորդում
Եթե կոկորդը բորբոքված չէ, դուք հիվանդ չեք, բայց սկսել եք դժվարությամբ կուլ տալ, ապա
լավ կլինի դիմել մասնագետի: