• 1 կիտրոնի հյութ • 1 կապ թարմ մաղադանոս • 1 բաժակ ձիթապտղի յուղ…Քարեր երիկամներում. ինչպես ազատվել դրանցից տանը պատրաստվող օշարակով

Հետազոտություններով պարզվել է, որ մոտավորապես 10-ից մեկի մոտ կյանքի ընթացքում երիկամային քարեր են առաջանում։

Երիկամների քարերը (նաև կոչվում են նեֆրոլիթիաս կամ միզաքարային հիվանդություն) միներալներից և աղերից կազմված պինդ նստվածքներ են, որոնք ձևավորվում են ձեր երիկամներում:

Սննդակարգը, ավելորդ մարմնի քաշը, որոշ բժշկական վիճակներ և որոշ հավելումներ և դեղամիջոցներ երիկամների քարերի բազմաթիվ պատճառներից են: Երիկամների քարերը կարող են ազդել ձեր միզուղիների ցանկացած մասի վրա՝ երիկամներից մինչև միզապարկ: Հաճախ քարերը առաջանում են, երբ մեզը խտանում է, ինչը թույլ է տալիս միներալներին բյուրեղանալ և կպչել միմյանց:

Երիկամների քարերի միզուղիներով անցումը կարող է բավականին ցավոտ լինել: Այնուամենայնիվ, սովորաբար քարերը անդառնալի ​​վնաս չեն պատճառում, եթե դրանք ժամանակին հայտնաբերվեն ու բուժվեն:

Երբ քարը մեծ է և բավականաչափ ախտանշաններ է առաջացնում, հիվանդները պետք է այցելեն ուրոլոգին՝ հնարավորինս արդյունավետ բուժման համար: Վիրաբուժական միջամտությունը նույնպես խնդրի լուծման տարբերակ կարող է լինել։ Ախտորոշումը կատարվում է՝ հիմնվելով հիվանդության պատմության և ախտանշանների վրա՝ ելնելով մեզի, արյան անալիզի, պատկերային հետազոտությունների (ռենտգեն, ՀՏ) և այլ տվյալներից։

Երիկամներում քարերի ձևավորման ռիսկի գործոններն են՝

Տարիքը (30-40 տարեկան մարդիկ ավելի հակված են երիկամաքարային հիվանդությունների),

ընտանեկան պատմությունը

, ջրի օգտագործման անբավարար քանակությունը,

մսով, ձկնեղենով, հատիկավորներով հարուստ աղի սննդակարգը,

միզուղիների հետ կապված խնդիրները, հիպերկալցիուրիա (կալցիումի մեծ քանակը մեզի մեջ),

որոշ դեղամիջոցներ՝ ցիպրոֆլոքսացին, ցեֆտրիաքսոն, միզամուղները և այլն։
Շատերի երիկամներում կան քարեր, սակայն դրանք որևէ ախտանշանով չեն դրսևորվում։

Ախտանշաններն առաջանում են, երբ քարերը մեծանում են կամ խցանվում միզուղիներում․

Ցավ կողքի շրջանում, որը ճառագայթվում է կողքից դեպի աճուկը կամ ազդրի ներքին հատվածը, սրտխառնոց, փսխում, արյունամիզություն (հեմատուրիա), պղտոր կամ տհաճ հոտով մեզ, հաճախամիզություն ջերմություն

Կիտրոնը թթուներ է պարունակում, որոնք զգալիորեն նվազեցնում են երիկամներում քարերի առաջացման հավանականությունը։ Այն նպաստում է օրգանիզմից քարերի և տոքսինների դուրսբերմանը։ Այն նաև հակաբակտերիալ և հակասնկային հատկություններ ունի, որոնք կարող են կանխարգելել երիկամների և միզապարկի վարակները։

Մաղադանոսը երիկամների առողջությունը պահպանելու համար լավագույն միջոցներից մեկն է։ Այն բազմաթիվ օգտակար նյութեր է պարունակում, որոնք նպաստում են տոքսինների և խոլեստերինի դուրսբերմանն օրգանիզմից։ Վիտամին C-ի պարունակության շնորհիվ՝ այն ամրացնում է իմուն համակարգը։

Բաղադրիչներ
• 1 կիտրոնի հյութ
• 1 կապ թարմ մաղադանոս
• 1 բաժակ ձիթապտղի յուղ (224 գրամ)
• 1 բաժակ թխկու օշարակ (325 գրամ)
• 1 բաժակ մեղր (335 գրամ)

Պատրաստման եղանակը
• Մաղադանոսը կտրատեք, կիտրոնի հետ լցրեք բլենդերի մեջ, հարեք՝ մինչև միասեռ զանգված ստանալը։
• Լցրեք ապակե ամանի մեջ և պինդ փակեք։
• Այն պահեք մուգ հատվածում։

Ամեն օր քաղցած վիճակում մեկ ճաշի գդալ ընդունեք։

Оставьте комментарий