Տարածիր… թող ավելի շատ մարդիկ աղոթեն զինվորների ու մեր սահմանների խաղաղության համար

ԶԻՆՎՈՐԻ ԱՂՈԹՔ

առաջարկում եմ այս զորավոր աղոթքը միասին ասենք սահմանապահ մեր զինվորների համար, թող Աստված խաղաղության մեջ պահի մեր Հայաստան աշխարհի սահմանները ու հայ զինվորներին…

Ամենակարող Տեր, Քո Աստվածային զորությամբ ամրացրու ինձ, Տուր ինձ վճռականություն՝ սուրբ հայրենյաց քաջ պաշտպանը լինելու: Քո հոգևոր սպառազինությամբ դարձրու ինձ ավելի համարձակ, կարգապահ ու ընկերասեր: Երկնային Զորքիդ բարեխոսությամբ զորացրու և պահպանիր զինակիցներիս, հրամանատարներիս և ինձ:Քո Սուրբ Աջի և բարի հայացքի ներքո ապահով ու անվրդով պահիր ազգս հայոց: Եվ Քեզ փառք Հոր և Սուրբ Հոգու հետ. ԱՄԵՆ։

տարածիր ↗️ թող ավելի շատ մարդիկ աղոթեն զինվորների ու մեր սահմանների խաղաղության համար

Оставьте комментарий