Միջնադարում այս քարը ամենահզոր բուժող միջոցն է եղել…դրանով բուժվում էին այս հիվանդությունները

նունը՝ «բեզոար», որը թարգմանաբար նշանակում է «հակաթույն»: Այս քարը հարուստ է ֆոսֆատներով: Այն գոյանում է որոճող կենդանիների ստամոքսում, մասնավորապես՝ այծերի ստամոքսում:

Բայց պատահում է, որ երբեմն այս քարը գոյանում է նաև մարդկանց ստամոքսում: Համաշխարհային գրականության մեջ մինչև 1991 թվականը արձանագրվել է մարդու ստամոքսում բեզոարի հայտնաբերման 400 դեպք: Արդ, բեզոարը բուսական թելերից կամ կենդանական այն բրդից որոնք որոճող անասունների ստամոքս են թափանցում իրենք իրենց լիզելու հետևանքով, գոյացած օտար մարմին է:

Ամենաիսկական ու ամենաթանկարժեք բեզոարը գոյանում է արևելյան, հատկապես հնդկակական այծի մի տեսակի (որին անվանում են «capra aegagrus» կամ «բեզոարյան այծ») ստամոքսում: Այծերի այս տեսակը դժվարամատչելի լեռներում է ապրում: Լեռնածերպերում արածող կենդանիները, հաճախ ստիպված են լինում անցնել խիտ թփերի միջով՝ դրանց վրա թողնելով իրենց բուրդը, իսկ այծերը թփերից սնունդ հայթայթելու ընթացքում կլանում են նաև բրդի փնջերը, որոնց վրա կալցիումի հիդրոֆոսֆատ է նստում: Այս այծը բերվել է նաև Եվրոպա և հայտնվել նույնիսկ ֆրանսիական արքունիքի անասնանոցում: Ժողովրդական հավատալիքը «բեզոար» քարին բազում արժանիքներ է շնորհել, որի հետևանքով մարդիկ հազարավոր այծերի մորթել են՝ հուսալով ձեռք բերել թանկարժեք բուժիչ քարը:

Բեզոարն անտառային ընկույզի մեծության է, բայց երբեմն կարող է լինել հավկիթի մեծության: Այս քարը որքան շատ է մնում կենդանու ստամոքսում, այնքան ողորկ, փայլուն և կլորիկ է լինում ու կանաչին խփող ձիթապտղի գույն է ձեռք բերում: Ահա այս «արժանիքների» շնորհիվ բեզոարը ոսկու գին է ունեցել: Համաձայն պարզունակ դարերի դեղաբանության՝ բեզոարը հրաշագործ քար է, որը հարկավոր է մանրատել ու փոշու վերածել, որպեսզի այն օրգանիզմը կարողանա ներծ ծել:

Մի առասպել պատմում է, թե Ռուսական պետության նշանավոր բոյարական տոհմերից մեկը՝ Միլոսլավսկիների տոհմը, վախենալով, թե երիտասարդ Ֆեոդոր Ալեքսեևիչ թագավորի կյանքին վտանգ է սպառնում, նրա համար արծաթյա գավաթ են պատվիրել, որ մեջ բեզոար են դրել:

Բայց երիտասարդ թագավորին դա օգուտ չի տվել: Ռուս քարոզիչ ու աստվածաբան Սերապիոնը գրել է, թե գարու 12
հատիկի քաշով բեզոարի սղկած քարը կարող է ցանկացած հիվանդություն բուժելՌուսական եկեղեցու պատրիարք Նիկոնն էլ ասել է, թե երբ իրեն թո ւնավորել են, անխուսափելի մահից փրկել է բեզոարը:

Բեզոարյան քարն օգտագործել են միզապարկի հիվանդությունների, դժվար ծննդաբերության և մանկական մի շարք հիվանդությունների դեպքում:

 

Оставьте комментарий