Ստեվիան՝ թփային խոտաբույս է…եթե ունեք շաքարային դիաբետ, սա Ձեզ համար է, բուժում է բորբոքումները…

Ստեվիան յուրահատուկ հատկություններով օժտված բույս է:
Առողջապահության Համաշխարհային Կազմակերպությունը 2008թ. Մեղրախոտը ընդունվել է որպես անվնաս, օգտակար և թույլատրվել է կիրառել սննդի ու դեղագործական արտադրության մեջ:

Նա անգնահատելի է նրա համար ինչ չի անում՝ չի ավելացնում սննդակարգում կալորիաների քանակը:
Մի քանի փաստ մեղրախոտի մասին՝

Այն պարունակում է մի շարք վիտամիններ և միկրոէլեմենտներ, որոնցից են՝ Zn, P, Ca,K, Mg, Fe, J, Se, Si, Cr, Cu, անփոխարինելի ամինաթթուներ, ֆլավոնիդներ, A, B1,B6, B9, B12, C, E վիտամիններ, լինոլենաթթու, արախնոիդաթթու, ինուլին, հակաօքսիդանտներ՝ ռուտին, կվարցետին, կեմպֆերոլ, տանին:

Հաստատվել է, որ այս հակաօքսիդանտները նվազեցնում են ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի զարգացումը 23%-ով։
Ստեվիայի էքստրակտը 200-300 անգամ քաղցր է շաքարից, սակայն ունի մինիմալ կալորիականություն: 100 գրամում այն ընդամենը 18 կկալ է և որ ավելի կարևոր է, այն չի բարձրացնում արյան մեջ շաքարի պարունակությունը: 100 գր մեղրախոտում պարունակվում է 0.1 կկալ ածխաջուր և բացարձակ չի պարունակվում ճարպեր և սպիտակուցներ:
Մեղրախոտ — Hihub Medical Blog

Պարզվել է, որ մեղրախոտի օգտագործման դեպքում օրգանիզմում սահմանափակվում է ինսուլինի պահանջը, ինչը թույլ է տալիս կրճատել վերջինիս օգտագործումն ինսուլինակախյալ հիվանդների մոտ, ինչպես նաև կանխարգելում է հիպո- և հիպերգլիկեմիկ վիճակների զարգացումը շաքարային դիաբետով տառապող հիվանդների մոտ:
Ունի հակամանրէային, հակասնկային ազդեցություն:

Նվազեցնում է բերանի խոռոչում բակտերիաների աճը, որը բերում է կարիեսի առաջացման նվազեցմանը, իսկ ատամների էմալը չի վնասվում:

Իջեցնում է արյան մեջ խոլեստերինի, թույների, ծանր մետաղների, ռադիոնուկլիդների մակարդակը: Ճապոնիայում ատոմային ռմբակոծությունից հետո առաջացավ ազգապահպանության խնդիր: Մանրակրկիտ ուսումնասիրություններից հետո բազմաթիվ մշակաբույսերից ընտրվեց մեղրախոտը որպես լավագույն կենսակարգավորիչ և ընդգրկվեց ճապոնական գենոֆոնդի պահպանման ծրագրի մեջ:
Նվազեցնում է մկանա- և հոդացավերը:

Իջեցնում է զարկերակային ճնշումը: Հիպոտոնիկներին հակացուցված է այս դեղաբույսի երկարատև օգտագործումը
Անհամատեղելի է կաթնամթերքի հետ նրա օգտագործումը, քանի որ առաջացնում է արտահայտված մեթեորիզմ:

Ցանկալի չէ օգտագործել վիտամինային կոմպլեքսների հետ համատեղ, հնարավոր է ալերգիկ ռեակցիայի առաջացում:

Ստեվիան ինքնին կարող է առաջացնել ալերգիկ երևույթներ, անհատական անտանելիության հետևանքով և եթե ունեք հաստատված ալերգիա ամբրոզայի, նարգիզի, քրիզանտեմների և երիցուկի հանդեպ, ապա ամենայն հավանականության կլինի նաև մեղրախոտից:

Оставьте комментарий