Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել

Երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի արևմուտքում, ստորգետնյա ցնցումները զգացվել են Ստամբուլի եվրոպական հատվածում, հայտնում է РИА Новости-ի թղթակիցը։

Առնվազն երեք ցնցում է զգացվել տեղական ժամանակով 10.43-ի սահմաններում:

Աղետների կառավարման վարչության սեյսմոլոգների տվյալներով՝ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 5,1 մագնիտուդ, էպիկենտրոնը գտնվել է Բուրսա նահանգի Մուդանյա քաղաքի մոտ, իսկ օջախը գտնվել է 5 կմ խորության վրա։

Оставьте комментарий