Ինչպե՞ս բուժել անգինան

Անգինան (ango–սեղմել, ճնշել), որպես ըմպանի հիվանդություն, հայտնի է վաղ ժամանակներից։ Մանրէների կենսաբանության զարգացմանը զուգընթաց` հաստատվեց հիվանդության վարակական բնույթը, որոշվեցին հիվանդության հարուցչի ախտածին տեսակները (ստրեպտոկոկեր, ստաֆիլակոկեր, պնևմոկոկեր, ադենովիրուսներ և այլն)։ Խորհուրդ չի տրվում օգտագործել «սուր նշիկաբորբ» տերմինը` քանի որ դա սահմանափակում է «անգինա» հասկացությունը և թույլ չի տալիս այն դիտարկել որպես ամբողջ կոկորդ-ըմպանային վարակական-ալերգիկ ախտահարում։ Հայտնի են անգինաների տարածման սննդային ձևերը։ Մանրէները օրգանիզմ կարող են թափանցել նշիկների լորձաթաղանթում գտնվող վարակական օջախի ակտիվացման ժամանակ։

Անգինաների դասակարգումը

(ըստ Բ.Ս.Պրեոբրաժենսկու)

— Բանալ անգինաներ (կատառալ, ֆոլիկուլյար, լակունար, խառը)

— Ատիպիկ անգինաներ (ՍիմանովսկուևՎենսանի, հերպետիկ, սնկային, խառը)

— Անգինաներ՝ ինֆեկցիոն հիվանդությունների (դիֆթերիայի, քութեշի, կարմրուկի, սիֆիլիսի, ՁԻԱՀ-ի) ժամանակ

— Անգինաներ արյան հիվանդությունների ժամանակ (մոնոցիտար, ագրանուլոցիտար,անգինա լեյկոզի ժամանակ)

Կատառալ անգինաևամենաթեթև ձևն է: Հիվանդությունը սկսվում է աննկատ,ըմպանում չորության և քերծվածքի զգացումով, կլման ակտը ցավոտ է: Մարմնի ջերմությունը մեծերի մոտ սուբֆեբրիլ է իսկ փոքրերի մոտ բարձրանում է մինչև 38 C: Հիվանդները գանգատվում են ընդհանուր թուլությունից , գլխացավից և վերջույթների ցավից:

Ֆարինգոսկոպիկ պատկերև քմային նշիկների լորձաթաղանթը այտուցված է, հիպերէմիկ: Փափուկ քիմքը և ըմպանի հետին պատը անփոփխ են:Այս նշանով անգինան կարելի է դիֆերենցել սուր ֆարինգիտից: Հարակից լիմֆատիկ հանգույցները մեծացած և ցավոտ: Արյան պատկերը և չափավոր լեյկոցիտոզ,լեյկոցիտար ֆորմուլան չնչին թեքվում է դեպի ձախ, ԷՆՌ չափավոր բարձր:

Հիվանդությունը տևում է 3-4 օր: Երեխաների մոտ կլինիկական պատկերը ավելի արտահայտված է քան մեծերի մետ:

Լակունար անգինաև բնորոշվում է ավելի արտահայտված կլինիկական պատկերով: Բորբոքային պրոցեսի մեջ են ընդգրկվուն նշիկի ավելի խորը հատվածներ:Նշիկի լակունայի խորքում առաջանում է էպիթելի այտուց , նշիկի մակերեսին և լակունայի խորքում առաջանում է էպիթելի նեկրոզ: Լակունայի երկայնքով էպիթելը շերտազատվում է և լորձաթաղանթի վրա առաջանում են վերքային մակերեսներ և պատվում ֆիբրոզ փառով, այստեղից էլ անվանումը’ լակունար:Հեսագայում փառը կարող է միաձուլվել և պատել նշիկի ամբողջ մակերեսը:

Հիվանդությունը սկսվում է սուր, մարմնի ջերմաստիճնը 39և40 C, , կլման ակտը խիստ ցավոտու է , արտահայտված են նաև ինտոքսիկացիայի նշանները’ ընդհանուր թուլություն , քրտնարտադրություն, գլխացավ և ցավ հոդերում:

Ֆարինգոսկոպիկ պատկեր և քմային շրջանը խիստ այտուցված է, հիպերէմիկ: Նշիկները պատված են դեղնաև սպիտակավուն փառով: Հարակից լիմֆատիկ հանգույցները մեծացած են և ցավոտ: Արյան պատկերը և արտահայտված լեյկոցիտոզ,լեյկոցիտար ֆորմուլայի թեքուն դեպի ձախ, ԷՆՌ բարձր:

Հիվադությունը տևում է 5-7 օր:

Ֆոլիկուլյար անգինան ամենա ծանր ձևն է: Բորբոքային պրոցեսի մեջ են ընդգրկվուն նաև ֆոլիկուլները: Հվանդության նշանները նման են լակունար անգինային սակայն կարող է ավելի արտահայտված լինել, մարմնի ջերմաստիճնը 40 C և ավելի:

Ֆարինգոսկոպիկ պատկեր և քմային շրջանը խիստ այտուցված է, հիպերէմիկ: Նշիկների այտուցված և հիպերէմիկ մակերեսին տեսանելի են թարախակալված ֆոլիկուլները’ դեղին գույնի փոքրիկ պարկերի ձևով: Հիվադությունը տևում է 5-7 օր:

Բուժում

Բուժումը կախված է անգինայի ծևից: Հիմնականում իրականացվում է տնային պայմաններում:

1.Պարտադիր անկողնային ռեժիմ:

2. Վիտամիններով հարուստ սնունդ և մեծ քանակությամբ հեղուկ:

3.Հակաբիոտիկներ նշանակվում են ծանր ձևերի ժամանակ: Ցուցված են պենիցիլլինային և ցեֆալոսպորինային շարքի հակաբիոտիկներ:

4.Սուլֆանիլամիդներ’ հատկապես կատառալ անգինայի ժամանակ:

5.Տեղային բուժում’խոտաբույսերի թուրմերով ողողումների ձևով:

6.Ինհալացիաներ և պարանոցին տաքացնող կոմպրեսսներ:

Այն դեպքում երբ բուժումը էֆեկտիվ չէ և հիվանդությունը ունի ծանր ընթացք անհրաժեշտ է հիվանդի հետագա բուժումը իրականացնել ինֆեկցիոն հվանդանոցում:

Սպեցիֆիկ անգինաներ

ՍիմանովսկիևՊլաուտևՎենսանի անգինա (խոցափառային անգինա ) հարուցիչը ՊլաուտևՎենսանի իլիկաձև բակտերիայի և բերանի խոռոչի սպիրոխետայի սիմբիոզն է:Հիվանդությունը զարգանում է բերանի խոռոչում նեկրոտիկ օջախների առկայության դեպքում , հյուծված և թուլացած հիվանդների մոտ: Պրոցեսը հիմնականում միակողմանի է: Ընդհանուր վիճակը հաճախ չի տուժում, մարմնի ջերմաստիճանը նորմալ է կամ սուբֆեբրիլ: Հիվանդները գանգատվում են թքահոսությունից և բերանից տհաճ հոտից:Ախտահարված կողմում լիմֆատիկ հանգույցները մեծացած են և ցավոտ:

Ֆարինգոսկոպիկ պատկեր ևնշիկի մակերեսին նկատվում է խոց ,որի հատակը պատված է դեղնաևսպիտակավուն, ամուր, ֆիբրոզ փառով:Խոցի չափերը մեծ են, երբեմն կարող է գրավել նշիկի ամբողջ մակերեսը, ցավոտ չէ:

Բուժումըև տեղային, նշանակվում է բերանի խոռոչի ողողումներ ջրածնի պերօքսիդի կամ կալիում պերմանգանատի լուծույթներով, A և C վիտամիններ և պարանոցին տաքացնող կամպրեսններ: Խորհուրդ է տրվում առանձնացնել հիվանդի սպասքը: Ծանր ընթացքի դեպքում հիվանդին անհրաժեշտ է հոսպիտալիզացնել:

Оставьте комментарий