Բժիշկը` գել-լաքի վտանգի մասին…երբեք մի արեք այս սխալները գե;-լաքի դեպքում

Գել-լաքը, եթե սերտիֆիկացված է, չի վնասում եղունգների շերտը, սակայն պրոցեդուրաների անվտանգությունը կախված է ոչ միայն նյութերի որակից, ասում է մաշկաբան Սվետլանա Պետրովան։ Բժիշկը Lenta.ru-ի հետ զրույցում գնահատել է եղունգների գել լաքի հնարավոր վնասի մասին հայտարարությունները։

Պետրովան նշել է, որ եղունգները սնվում են նաև կուտիկուլի տակ` մազանոթներով, և դրանց մակերեսն ինքնին բաղկացած է կերատինացված բջիջներից, ուստի պետք չէ վախենալ, որ դրանք «չեն շնչում»։ Միևնույն ժամանակ, նշել է բժիշկը, հաճախ գել-լաքի ինքնուրույն հեռացումը տանը հանգեցնում է հետևանքների՝ եղունգների թիթեղների շերտազատման և բարակման տեսքով, քանի որ ծածկույթի հետ միասին պոկվում է եղունգի վերին շերտը։

Մաշկաբանը նաև մատնանշել է, որ կանանց անհանգստացնում է մելանոմայի՝ մաշկի և եղունգների քաղցկեղի համատեքստում գելլաքը չորացնելու համար նախատեսված լամպերի անվտանգությունը։ Պետրովան բացատրել է, որ սրահներում օգտագործվող ուլտրամանուշակագույն լամպերը և LED լամպերը արտանետում են հիմնականում A տիպի ճառագայթներ (UVA)՝ երկար ալիքների ուլտրամանուշակագույն ճառագայթներ, որոնք կապված են մաշկի քաղցկեղի բարձր ռիսկի հետ:

«Պրոցեդուրայից առաջ ցանկալի է ձեռքերին և մատներին քսել UVB և UVA ճառագայթներից պաշտպանող արևապաշտպան քսուք՝ անկախ նրանից, թե որ լամպից կօգտագործի մասնագետը՝ ուլտրամանուշակագույն, թե լուսադիոդային։

Կոսմետիկ թերությո՞ւն, թե՞ լուրջ ախտանշան․ ինչի՞ մասին է վկայում եղունգների վիճակը
Ապրանքը կօգնի նաև պաշտպանել մաշկը ֆոտոծերացումից։ Մինչ ծածկույթը պոլիմերացվում է լամպի մեջ, խորհուրդ է տրվում նաև օգտագործել հատուկ ձեռնոցներ՝ մատների ծայրերին անցքերով, ուլտրամանուշակագույն ճառագայթումից պաշտպանող»,- ըստ shantnews-ի՝ պարզաբանել է նա։

Оставьте комментарий