Ուշադրություն…եթե անընդհատ ցավում է մեջքը՝ կարող է վտանգավոր լինել…ահա, թե ինչ հիվանդություններ կարող եք ունենալ մեջքի ցավի դեպքում

Մեջքի ցավը բավական տարածված խնդիր է, որը հաճախ կարելի է ինքնուրույն հաղթահարել, սակայն լինում են դեպքեր, երբ ցավը հուշում է շտապ բժշկի դիմելու անհրաժեշտության մասին։ Այս մասին, ինչպես գրում է «Դոկտոր Պիտերը», հայտնել է նյարդաբան Օքսանա Օվդիենկոն։

Մասնագետի խոսքով՝ եթե մեջքի ցավն ուղեկցվում է բարձր ջերմությամբ, տեղակայված է մի հատվածում ու չի մեղմվում, ի հատ է գալիս քնած ժամանակ, չի մեղմվում պառկած դիրք ընդունելիս, ուղեկցվում է թմրածությամբ, մկանների լարվածությամբ կամ վերջույթների թուլության զգացողությամբ, ապա հարկավոր է անհապաղ դիմել մասնագետի։

«Մեջքի ցավը կարող է երկար ժամանակ անտեսված մի շարք պաթոլոգիական պրոցեսների և վտանգավոր հիվանդությունների ախտանշան լինել։ Մշտական կամ կրկնվող ցավերի դեպքում ժամանակին հիվանդությունը չախտորոշելու և բուժումը չսկսելու դեպքում այն կարող է հանգեցնել անդառնալի հետևանքների և հաշմանդամության»,- նշել է բժիշկը։

Բացի այդ, հարկավոր է շտապ մասնագետին դիմել ու բուժզննում անցնել նաև այն դեպքերում, երբ ցավը տարածվում է կողերի, ոտքերի, պարանոցի կամ գոտկատեղի հատվածում, ի հայտ են գալիս խնդիրներ՝ կապված միզարձակման հետ, առավոտյան ժամերին նկատվում են շարժումների սահմանափակում, ինչպես նաև եթե ցավն ուժգնանում է կռանալիս ու թեքվելիս։

Оставьте комментарий