Ընդունեք բույսի թուրմը…կարգավորում է մարսողական համակարգը, բարելավում է սրտամկանի աշխատանքը, հանում է ցավը

Ճռճռոկ, Աստղան ծաղիկ

Ժանգյալով հացի բաղադրիչներից մեկն է.
Հարուստ է В խմբի վիտամիններով, կալցիումով, ցինկով, կալիումով մագնեզիումով…

Բույսի օգտագործումը կարգավորում է մարսողական համակարգը, բարելավում է սրտամկանի աշխատանքը, հանում է ցավը:

Ընդունեք բույսի թուրմը (3ճ. գդ. 0.5լ. եռ. ջրին) 100 մլ.ից 3 անգամ, ուտելուց 20-30ր. առաջ, 20 օր:
Եթե ունեք նյարդային համակարգի, անեմիայի, զարկերակային բարձր ճնշման խնդիրներ ընդունեք դեղաբույսը:

Ստորին վերջույթների երակների լայնացման դեպքում.

կռատուկի տերևի հետ աղում եք աստղիկը և բինտով ամրացնում ոտքերին։ Փոխեք 5 ժամը մեկ, 10 օր:
Բույսի եփուկը ավելացնում է կերակրող մոր կաթը:

Անկանոն և ցավոտ դաշտանային ցիկլից մի քանի օր առաջ խմեք 50-100 մլ. թուրմը, ցիկլը կլինի ժամանակին և առանց ցավի:

Е վիտ. պարունակության շնորհիվ պահպանում է երիտասարդությունը, բարելավում է նյութափոխանակությունը, պայքարում է անպտղության դեմ:

Оставьте комментарий