ՖՈՏՈ. Ո՞վ է այսօր զոհված զինծառայողը. Մանրամասներ

Այսօր Վայոց ձորի դիրքերից մեկում զոհված պայմանագրային զինծառայողը Եղեգնաձորից է։ Լուրը հայտնում են MediaHub-ի աղբյուրները։

Ըստ մեր աղբյուրի՝ զինծառայողը 34 տարեկան էր, անունը Գերասիմ Առաքելյանը:

«Զոհված զինծառայողը Գերասիմ Առաքելյանն էր, 15 օր դիրք էր բարձրանում, 15 օր՝ ներքևում էր: Ամուսնացած էր, աղջիկ ուներ, անընդհատ նրա մասին էր խոսում»,- նշեց մեր աղբյուրը։

Այլ տեղեկություններ դեռևս չենք ներկայացնի, և մանրամասները կհայտնենք ՊՆ պաշտոնական հաղորդագրությունից հետո։

Оставьте комментарий