Սեդրակ Քոչարյանի կինն էլ հո 7 տարեկանից չի երգել։ Բա այսքանը «որտեղից». Ստյոպա Սաֆարյան

42-ամյա Սեդրակ Քոչարյանը Ռոբերտ և Բելլա Քոչարյանների ավագ որդին է։ Մասնագիտությամբ տնտեսագետ Սեդրակ Քոչարյանը բիզնեսով է զբաղվել 2002 թվականից, երբ հայրը ՀՀ նախագահն էր։ Այժմ Գլխավոր դատախազությունը համարում է, որ նրա տիրապետած գույքի զգալի մասն ապօրինի ծագում ունի՝ հանգստյան տուն, բնակարաններ, ավտոկայանատեղիներ, տարածքներ, բաժնետոմսեր, մասնակցություններ ընկերություններում, այդ թվում՝ Տանզանիայում, ավտոմեքենաներ, բանկային ավանդներ և դրանց տոկոսները։

Սեդրակ Քոչարյանի անշարժ գույքերի մեծ մասը գտնվում է Երևանի կենտրոնում։ Բացի «Ստեֆանո Ռիչի» խանութից՝ Հյուսիսային պողոտայում ունի տարածքներ և ավտոկայանատեղիներ։ Միայն մեկ շենքում շուրջ մեկ տասնյակ անշարժ գույք ունի։ Այստեղ առկա գույքերը Սեդրակ Քոչարյանը ձեռք է բերել հոր նախագահության տարիներին՝ 2007 թվականին։

Միայն երկու բնակարանների համար վճարվել է 99 մլն դրամ։ Նույն թվականին Աբովյան փողոցի այս շենքում մեկ այլ բնակարան է գնել Սեդրակ Քոչարյանի կինը՝ Զարուհի Բադալյանը։ 2007-ին գնված բնակարանի համար վճարվել է 14 մլն դրամ, որը հետագայում փոխանակվել է նույն շենքի այլ բնակարանի հետ, իսկ 2009 թվականին Զարուհի Բադալյանն այն նվիրել է Քոչայանների կրտսեր որդուն՝ Լևոնին։ 2011 թվականին, ըստ Դատախազության, բնակարանը գնահատվել է 500 մլն դրամ։

Оставьте комментарий