Ուռուցքաբան Ալեքսանդր Սոյնովը` կրծքագողձի քաղցկեղի մասին…ինչպե՞ս կանխել…

Կրծքագեղձի քաղցկեղը կանացն շրջանում ամենատարածված օնկոլոգիական հիվանդություններից մեկն է, որի զարգացմանը կարող են նպաստել մի շարք գործոններ։ Ուռուցքաբան Ալեքսանդր Սոյնովը Life․ru-ի հետ զրույցում ներկայացրել է դրանցից մի քանիսը։

Գենետիկ նախատրամադրվածություն

BRCA1 և BRCA2 գեներում և մի շարք այլ գեներում առկա ժառանգական մուտացիաները կարող են բարձրացնել կրծքագեղձի քաղցկեղի զարգացման հավանականությունը։ Այն կանանց մոտ, որոնց մոտ ազգականների շրջանում եղել են կրծքագեղձի քաղցկեղով հիվանդներ, նույնպես բարձր է այս վտանգավոր հիվանդության զարգացման հավանականությունը։

Տարիք

Որքան տարիքով մեծ է կինը, այնքան մեծ է կրծքագեղձի քաղցկեղի զարգացման հավանականությունը։ Ինչպես նշել է Սոյնովը, այս հիվանդությունը մեծ մասամբ ախտորոշվում է 50 տարեկանից բարձր կանանց մոտ։

Կենսակերպ

Ծխախոտի ու ալկոհոլի գործածությունը, սխալ սննդակարգն ու նստակյաց կենսակերպը նույնպես կարող են բարձրացնել քաղցկեղի այս տեսակի հավանականությունը։

Շրջակա միջավայր

Քիմիական նյութերի, ճառագայթման և շրջակա միջավայրի այլ գործոնների ազդեցությունը ևս կարող է քաղցկեղի լրացուցիչ ռիսկեր ստեղծել, նշել է Սոյնովը։

Նա նաև հավելել է, որ հարկավոր է հիշել՝ կրծքագեղձի այնպիսի բարորակ նորագոյացությունները, ինչպիսին են ֆիբրոադենոմաներն ու կիստաները, խիստ հազվադեպ են վերածվում չարորակ նորագոյացության, սակայն դրանց որոշ տեսակներ (օրինակ՝ բարդ կիստաները) օժտված են չարորականալու բարձր հակմամբ, ուստի դրանց դեպքում հարկավոր է վիրահատական բուժում։

Оставьте комментарий