Խորհուրդներ և բաղադրատոմսեր ոտքերի տհաճ հոտից ազատվելու և կանխելու համար

Ոտքերից կարող  է տհաճ հոտ գալ տարբեր պատճառներով՝ ոտնաթաթերին սնկի առկայություն, սխալ ընտրված կոշիկներ, բարձր քրտնարտադրություն, նյութափոխանակության խանգարում, հորմոնալ խանգարում, սխալ սննդակարգ և այլն:

Steptohealth.ru-ն ներկայացրել բնական բաղադրիչներով պատրաստվող  մի քանի արդյունավետ միջոցներ, որոնք օգնում են ազատվել այդ տհաճ հոտից, ինչպես նաև խորհուրդներ, որոնք օգնում են  ազատվել այդ խնդրի առաջացման պատճառից: Հարկավոր է հաշվի առնել, որ որոշ դեղամիջոցներ ու մթերքներ  կարող են առաջացնել  բարձր քրտնարտադրություն ու տհաճ հոտ, սակայն այդ մթերքների ու դեղամիջոցների  օգտագործմը  դադարեցնելուց  հետո  տհաճ հոտն անհետանում է :

 

1. Ոտնաթաթերի համար կավով դիմակ 

Գոյություն ունեն կավով պատրաստվող մի շարք  դիմակների բաղադրատոմսեր, որոնք օգնում են բարելավել դեմքի մաշկի վիճակը, ինչպես նաև կարող է օգնել պայքարել ոտնաթաթերի  տհաճ հոտի դեմ:

 

Խառնեք կանաչ կամ կարմիր կավը տաք ջրի հետ այնպես, որ ստացվի խիտ, համասեռ զանգված: Քսեք ստացված խառնուրդը ոտնաթաթերին ու թողեք 20 րոպե, որից հետո ոտքերը լվացեք տաք ջրով: Կավը մի փոքր չորացնում է մաշկը, այդ պատճառով պրոցեդուրայից հետո ցանկալի է մաշկին քսել մի  փոքր նշի յուղ կամ խոնավեցնող նրբաքսուք: Նման դիմակներ խորհուրդ է տրվում օգատգործել շաբաթական 1-2 անգամ:

2. Եթերայուղեր

Եթերայուղերը պարունակում են բուժիչ հատկություններ, որոնք օգնում են ազատվել  ոտքերի տհաճ հոտից: Դեղամիջոցի պատրաստման համար խառնեք մի քանի կաթիլ եթերայուղ ցանկացած տեսակի բուսական յուղի  կամ սովորական խոնավեցնող նրբաքսուքի հետ:
Ամենաարդյունավետը թեյի ծառի եթերայուղն է: Այն կարող եք համատեղել կիտրոնի յուղի հետ, որն ունի դաբաղող ու մաքրող հատկություններ և հաճելի բույր: Կարող եք օգտագործել նաև նարդոսի յուղ, որը պարունակում է հակաբակտերիալ ու հանգստացնող հատկություններ:

3. Բոկոտն քայլել

 

Ոտքերի տահաճ հոտից ազատվելու համար կարող եք բոկոտն քայլել  ավազի, խոտի, խոնավ հողի վրա։ Այդ կերպ հնարավոր կլինի քրտինքի հետ միասին  ազատվել ոտնաթաթերի տհաճ հոտից։ Բացի այդ, նման զբոսանքները տոնուսավորում են ոտնաթաթերի մաշկն ու նպաստում են արյան շրջանառության կարգավորմանը: Խորհուրդ է տրվում բոկոտն քայլել  ամենաքիչը կես ժամ, որից հետո հարկավոր է լվալ ու տաքացնել ոտքերը: Եթե նման պրոցեդուրան կրկնել ամեն օր, ապա դրական արդյունքը ապահովված կլինի ոչ միայն ոտնաթաթերին, այլ նաև ինքնազգացողությանը:

4. Ոտքերի համար նախատեսված վանաններ

Տաք ջրի մեջ ավելացրեք  կերակրի սոդա, որը կօգնի նվազեցնել ոտնաթաթերի վրա թթվայնության մակարդակն ու օրգանիզմից դուրս բերել տոքսինները, կամ ծովի աղ, որը օժտված է թուլացնող ու հանգստացնող հատկություններով: Վերցրեք 2 ճ/գ կերակրի սոդա կամ ծովի աղ ու լուծեք այն տաք ջրի մեջ(այնքան տաք որքան որ դուք կդիմանաք) ու ոտքերը դրեք ջրի մեջ կես ժամով:

Նման վանաններ կարող եք անել ամեն օր երեկոյան, կամ հաջորդեցնել այն այլ պրոցեդուրանների հետ:

5.  Ծծումբ ու բորաթթու

Օրվա ընթացքում ոտքերի տհաճ հոտից հնարավոր է  խուսափել,  եթե կոշիկների մեջ դնել մի փոքր ծծումբ ու բորաթթու։ Դա թույլ կտա խուսափել բարձր քրտնարտադրությունից ու սնկերի առաջացումից: Այդ նյութերով մշակված կոշիկները պահեք երեխաներից  ու կենդանինեից հեռու: Այդ նյութով կոշիկները մշակելուց հետո ձեռքերը մանրակրկիտ լվացեք:

 

Խորհուրդներ, որոնք թույլ կտան  կանխել ոտքերի տհաճ հոտի առաջացումը

 

• Կրեք «շնչող»  նյութից կոշիկներ, հատկապես ամռանն ու ֆիզիկական աշխատանք կատարելիս:

• Կրեք բնական կտորից գուլպաներ, օրինակ բամբակից։ Խուսափեք սինթեթիկայից:

• Շատ ջուր խմեք(օրական ամենաքիչը 6 բաժակ):

• Հետևեք հավասարակշռված սննդակարգին, օգտագործեք ավելի շատ հում մրգեր ու բանջարեղեն, աղցաններ, հյութեր, ծլեցված ցորեն:

• Լավ «օդափոխեք» կոշիկներն ու ամեն օր նույն կոշիկները մի հագեք:

Оставьте комментарий