Ակտիվացրած ածուխը հզոր բնական միջոց է, որն օգնում է մաքրել օրգանիզմը տոքսիններից ու քիմիական նյութերից

Ակտիվացրած ածուխը հզոր բնական միջոց է, որն օգնում է մաքրել օրգանիզմը տոքսիններից ու քիմիական նյութերից: Այս միջոցն, առհասարակ, շատ օգտակար է և օգտագործվում է առողջական տարբեր խնդիրներից ազատվելու համար:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում, թե առողջական ինչ խնդիրներից կարելի է ազատվել ակտիվացված ածխի միջոցով:

1. Ատամների ու բերանի խոռոչի խնամք

Ակտիվացված ածուխը շատ օգտակար է ատամների ու բերանի խոռոչի համար: Այն կարգի է բերում բերանի խոռոչի рН բալանսը, ազատում է տհաճ հոտից, կանխում է լնդերի ու բերանի խոռոչի հիվանդությունների առաջացումը: Այն նաև օգնում է սպիտակեցնել ատամները, սակայն այս դեպքում ածուխը պետք է լինի փոշիացրած:Առավել լավ արդյուքի հասնելու համար խորհուրդ է տրվում կրկնել այս պրոցեդուրան շաբաթական 2-3 անգամ, իսկ ատամների զգայունության դեպքում դադարել այն օգտագործել:

2. Ազատում է փորափանքից ու որովայնում կուտակվող գազերից

Մասնագետները խորհուրդ են տալիս ուտելուց մեկ ժամ առաջ 500 մգ ակտիվացված ածուխ ընդունել, ինչը կօգնի պայքարել գազերի կուտակման, փորափքանքի և տհաճ զգացողությունների դեմ: Սահայն այս միջոցն օգտագործելու դեպքում հարկ է հիշել, որ օրվա ընթացքում անհրաժեշտ է մեծ քանակությամբ ջուր խմել:

3. Բուժում է ալկոհոլային թունավորումն ու կանխում է խումարի առաջացումը

Ակտիվացված ածուխն օգնում է մաքրել օրգանիզմը տոքսիններից, որոնք կարող են դառնալ թունավորման պատճառ: Չնայած, որ այն չի կլանում սպիրտը, այն կարող է ազատել քիմիական նյութերից ու արհեստական քաղցրացուցիչներից: Բացի այդ, ուսումնասիրությունները նաև ցույց են տվել, որ ալկոհոլի հետ մեկտեղ ընդունելու դեպքում ակտիվացված ածուխն օգնում է նվազեցնել արյան մեջ ալկոհոլի քանակությունը:

4. Օգնում է ազատվել բորբոսից

Տոքսիկ բորբոսը ոչ միայն վատացնում է գլխուղեղի աշխատանքը, այլև առաջացնում է երիկամային ու լյարդային անբավարարություն, դեպրեսիա, աչքերի գրգռում, սրտի հիվանդություններ, գլխացավեր, փսխում, իմունային համակարգի աշխատանքի խանգարումներ ու շնչառական դիսթրես: Սա է պատճառը, որ բորբոսը ցանկացած դեպքում հարկավոր է հեռացնել, իսկ այն մաքրելիս անհրաժեշտ է կրել ձեռնոցներ ու պաշտպանական դիմակ: Կոշտ մակերևույթից բորբոսը մաքրելու համար կարելի է օգտագործել խնձորի քացախ, կերակրի սոդա, թեյի ծառի յուղ և այլ միջոցներ:

Բացի այդ, հարկավոր է նաև օրական երեք անգամ ուտելուց 1.5-2 ժամ առաջ ակտիվացված ածուխ օգտագործել, որպեսզի բորբոսի սպորները դուրս գան օրգանիզմից:

5. Օգնում է զտել ջուրը

Ակտիվացրած ածուխն օգտագործվում է ջրի զտման համակարգերում, քանի որ այն հեռացնում է ջրի մեջ պարունակվող վնասակար միացություններն ու թունավոր նյութերը: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ակտիվացրած ածուխով զտիչները կարող են մաքրել ջուրն անգամ ֆտորիդներից, որոնք բացասաբար են ազդում իմունային համակարգի աշխատանքի և երիկամների, լյարդի ու բերանի խոռոչի առողջության վրա:

6. Մաքրում է օրգանիզմը տոքսիններից

Ակտիվացված ածուխը կարելի է օգտագործել նաև դեղամիջոցների գերդոզավորման կամ դրանց հետևանքով առաջացած թունավորման ժամանակ: Նման դեպքերում մեծահասակներին խորհուրդ է տրվում ընդունել 50-100 մգ ակտիվացված ածուխ, իսկ երեխաներին՝ 10-25 մգ:

Այս միջոցը կարել է օգտագործել նաև սննդային թունավորման դեպքում, որը դրսևորվում է փորլուծությամբ ու սրտխառնոցով: Ախտանշանների ի հայտ գալու դեպքում մեծահասակներին խորհուրդ է տրվում ընդունել 25 մգ ակտիվացված ածուխ, իսկ երեխաներին՝ 10 մգ:

7. Նպաստում է մաշկի ու մարմնի առողջությանը

Ակտիվացված ածուխը հիանալի միջոց է նաև բշտիկներից ու մարմնի տհաճ հոտից ազատվեկու համար: Ակնեի դեպքում հարկավոր է 1 դեղապատիճի մեջ պարունակվող ակտիվացված ածխի փոշին խառնել 2 ճաշի գդալ հալվե վերայի գելին և ստացված խառնուրդը նուրբ շարժումներով քսել դեմքի մաշկին ու մի փոքր մերսել: Երբ դիմակը չորանա, այն պարզապես հարկավոր է լվանալ:

Բացի այդ, այս միջոցը մեղմում է մոծակների և անգամ օձերի խայթածից առաջացած տհաճ զգացողությունները: Այս դեպքում հարկավոր է 1 դեղապատիճի մեջ պարունակվող ակտիվացված ածխի փոշին խառնել ½ ճաշի գդալ կոկոսյան ընկույզի յուղին և ստացված խառնուրդը քսել ախտահարված հատվածին: Այս պրոցեդուրան հարկավոր է կրկնել յուրաքանչյուր 30 րոպեն մեկ, մինչև քորն ու տհաճ զգացողություններն անհետանան:

8. Մաքրում է մարսողական համակարգը

Առողջությունն ու լավ ինքնազգացողությունը պահպանելու համար հարկավոր է պարբերաբար մաքրել մարսողական համակարգը, քանի որ սննդի մեջ պարունակվող պեստիցիդներն ու քիմիական տարրերը կարող են թունավորել օրգանիզմը: Մարսողական համակարգը մաքրելու համար խորհուրդ է տրվում ուտելուց 90 րոպե առաջ 10 մգ ակտիվացված ածուխ ընդունել: Այս պրոցեդուրան հարկավոր է կրկնել 2 օր:

9. Կանխում է լյարդի ու երիկամների վնասվածքները

Այս միջոցը կարող է կանխել լյարդի ու երիկամների բջիջների վնասումը և պահպանել մակերիկամների առողջությունը:Այն շատ օգտակար է այս օրգանների համար, ուստի տոքսիկ նյութերի ու ծանր մետաղների հետ շփման դեպքում խորհուրդ է տրվում օրական ակտիվացված ածխի երկու դեղապատիճ ընդունել:

10. Նվազեցնում է խոլեստերինի բարձր մակարդակը

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այս դեղամիջոցը կարգավորում է նաև խոլեստերինի մակարդակը: Դրա շնորհիվ ընդամենը 4 շաբաթում ընդհանուր խոլեստերինի մակարդակը նվազում է 25%-ով: Ընդ որում՝ ցածր խտության լիպոպրոտեինների մակարդակը նվազում է 41%-ով, մինչդեռ բարձր խտության լիպոպրոտեինների մակարդակը բարձրանում է 8%-ով:

Ակտիվացված ածուխն անվտանգ է օրգանիզմի համար, սակայն կան որոշ կանոններ, որոնց հարկավոր է հետևել: Օրինակ՝ այս դեղամիջոցից խորհուրդ է տրվում խուսափել աղիների արյունահոսության կամ խցանման, օրգանիզմի քրոնիկական ջրազրկման, աղիներում անցքերի առկայության, դանդաղ մարսողության և որովայնի կամ կոնքի հատվածում վերջին շրջանում ունեցած վիրահատությունների դեպքում:

Բացի այդ, այն խանգարում է դեղորայքի ու տարատեսակ հավելումների կլանմանը, ուստի խորհուրդ է տրվում ակտիվացված ածուխն ընդունել սննդի, դեղորայքի ու հավելումների ընդունումից 1.5-2 ժամ առաջ:

Այս դեղամիջոցի ընդունման դեպքում հարկավոր է հիշել օրվա ընթացքում բավական շատ ջուր խմելու մասին, քանի որ այն կարող է օրգանիզմի ջրազրկման պատճառ դառնալ: Բացի այդ, բավարար քանակությամբ ջուր խմելը կօգնի ավելի արդյունավետ կերպով ազատվել տոքսիններից ու խուսափել փորկապությունից:

Оставьте комментарий