Ասպիրինով լուծույթ՝ վարիկոզի, օստեոխոնդրոզի և ոսկրափշի բուժման համար…Բացի այդ, այս լուծույթն օգնում է մեղմել ցավը վարիկոզի ժամանակ, ինչպես նաև բուժել օստեոխանդրոզը

Ասպիրինը համադարման դեղամիջոց է, որն օգտագործվում է առողջական ամենատարբեր խնդիրների դեպքում: Այն օգնում է ոչ միայն բարձր ջերմության ու գլխացավերի դեպքում, այլև բուժում է օստեոխոնդրոզը, վարիկոզը և նույնիսկ ներբանային ֆասցիտը (ոսկրափուշ, шпоры):

Դրա համար անհրաժեշտ է պատրաստել հետևյալ բուժիչ լուծույթը.

Ասպիրինի 10 հաբը տրորել և դարձնել փոշի, ավելացնել 250 գրամ օղի և 1-2 օր թրմել (հաբերն ամբողջությամբ չեն լուծվի):

Երբ լուծույթը պատրաստ լինի, հարկավոր է մաքուր կտորը թրջել դրանով և թրջոցների տեսքով դնել կրունկներին: Այնուհետև փաթաթել այդ հատվածը պոլիէթիլենային թաղանթով, որպեսզի թրջոցը չչորանա, վրայից հագնել գուլպա և թողնել ամբողջ գիշեր: Առավոտյան ոտքերը լվանալ լավ ջրով, լավ չորացնել ու քսել ոտքերի նրբաքսուք: Կրկնել այս պրոցեդուրան ամեն գիշեր:

Առաջին իսկ պրոցեդուրայից հետո ոսկրափուշը սկսում է փոքրանալ, իսկ 10 օր անց կրունկները մաքրվում են նաև կոշտացած մաշկից: Ի դեպ, այդ կոպիտ մաշկը կարելի է հեռացնել ոտքերի խոզանակով, իսկ այնուհետև քսել ոտքերի քսուք: Այս պրոցեդուրան շատ օգտակար է նաև ճաքերի ու կոշտուկների դեպքում:

Բացի այդ, այս լուծույթն օգնում է մեղմել ցավը վարիկոզի ժամանակ, ինչպես նաև բուժել օստեոխանդրոզը: Օստեոխոնդրոզի դեպքում պարզապես հարկավոր է մերսել այն հատվածները, որտեղ կան աղային կուտակումներ, իսկ այնուհետև ասպիրինով լուծույթով թրջոց դնել:

Оставьте комментарий