Մկանային ցավերն ու հոդացավերը կարող են անտանելի լինել և զգալիորեն վատացնել մարդու կյանքի որակը..Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում թաիլանդական մի հին բաղադրատոմս, որն արդյունավետ կերպով մեղմում է ցավը

Մկանային ցավերն ու հոդացավերը կարող են անտանելի լինել և զգալիորեն վատացնել մարդու կյանքի որակը, սակայն կա մի բնական քսուք, որը կօգնի արագ ու հեշտությամբ ազատվել խնդրից:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում թաիլանդական մի հին բաղադրատոմս, որն արդյունավետ կերպով մեղմում է ցավը: Այն շատ արագ ներծծվում է՝ ակտիվացնելով արյան շրջանառությունն ու ազատելով բորբոքումներից: Պարբերաբար օգտագործելու դեպքում այն կօգնի մեկընդմիշտ մոռանալ ցավի մասին:

Անհրաժեշտ բաղադրիչներն են.

· 15 կաթիլ էվկալիպտի եթերային յուղ,

· 10 կաթիլ դաղձի եթերայուղ,

· 10 կաթիլ հազրեվարդի եթերայուղ,

· 5 կաթիլ դարչնի եթերայուղ,

· 5 կաթիլ մեխակի եթերայուղ,

· 60 մլ ձիթապտղի յուղ,

· 15 գրամ մեղրամոմ:

Պատրաստման ու օգտագործման եղանակը.

Բոլոր եթերայուղերը խառնել ձիթայուղին, այնուհետև մեղրամոմը հալել շատ թույլ կրակի վրա: Երբ մեղրամոմը հալվի, ավելացնել յուղերի խառնուրդն ու լավ խառնել: Ստացված դեղամիջոցն անհրաժեշտ է լցնել փոքրիկ մաքուր տարայի մեջ և պահել սառնարանում:

Ցավը մեղմելու համար հարկավոր է դեղամիջոցը նրբորեն մերսելով քսել ախտահարված հատվածներին, այնուհետև փաթաթել այդ հատվածը տաք կտորով և պարզապես մի փոքր պառկել: Այս պրոցեդուրան խորհուրդ է տրվում կրկնել շաբաթական 2-3 անգամ:

Оставьте комментарий