Հայտնի է Գրիգորի Սեդրակյանի մահվան պատճառը…մանրամասներ

bravo.am-ը գրում է…41 տարեկանում կյանքից հեռացել է ամերիկաբնակ պարող, պարուսույց Գրիգորի Սեդրակյանը: Ցավալի լուրով կիսվել են նրա մտերիմները, որպես մահվան պատճառ նշվում է սրտի կաթվածը:

«Գրիշ ջաաաան, ինչքա՞ն բարձր պետք է գոռամ, որ լսես»,- գրել է Արման Աղաջանյանը: Գայանե Ասլամազյանին էլ է ցնցել ընկերոջ անժամանակ մահը. «Մի քանի օր առաջ էինք հանդիպել… Ախր ո՞նց, ինչի՞… Լույսերի մեջ մնաս»:

Գրիգորի Սեդրակյանը ընտանիքի հետ բնակվում էր Գլենդելում, «-M- Dance Studio by S.Grigori» պարային ստուդիայի հիմնադիրն էր, Հայաստանի պրոֆեսիոնալ պարերի ֆեդերացիայի փոխնախագահը։

Նա ծնվել էր Երեւանում, պարել սկսել Հովսեփ Շամամյանի խմբում, հետագայում` Մոսկվայում: Ներկայացրել է Հայաստանը պարի միջազգային առաջնություններում: 2002 թվականին Լիբանանի պրոֆեսիոնալ պարերի ֆեդերացիայի հրավերով աշխատել է Բեյրությում, ապա՝ Թայվանում, Հոնկոնգում, Սերբիայում, Ռուսաստանում եւ այլուր: 2007-ին աշխատել է Լաս Վեգասի առաջատար «Le Reve» շոուի անձնակազմում՝ որպես բեմադրող, ինչպես նաեւ՝ երգչուհի Սելին Դիոնի ծրագրում:

Оставьте комментарий