Ծնեբեկ. օգտակար հատկանիշները, հակացուցումները…Խթանում է երիկամների, աղիների աշխատանքը, օգտակար է երիկամային հիվանդությունների, աղիների գալարակծկանքի, փորկապության դեպքում

Ծնեբեկ. օգտակար հատկանիշները, հակացուցումները

Ծնեբեկը հարուստ է միկրոտարրերով, հակաօքսիդանտներով, կալիումով, կալցիումով, ինուլինով, А և B խմբի վիտամիններով։

Պարունակում է՝

• Կալիում

• Կալցիում
• Մագնեզիում
• Ցինկ
• Երկաթ
• Ֆոսֆոր
• Նատրիում
• Ֆոլիկաթթու

Խթանում է երիկամների, աղիների աշխատանքը, օգտակար է երիկամային հիվանդությունների, աղիների գալարակծկանքի, փորկապության դեպքում։ Ոչ բարձր կալորիականության շնորհիվ դիետիկ սննդակարգի կարևոր բաղադրիչներից է։

Օգտակար է նաև արյունաստեղծման համար, խթանում է կարմիի բջիջների ստեղծումը, օգտակար է սակավարյունության դեպքում։

Բանջարեղենը դրական ազդեցություն ունի սրտի աշխատանքի, անոթների համար՝ հատկապես բարձր ճնշման դեպքում։

Оставьте комментарий