Ոչ մեկն իրավունք չունի հող հանձնելու. գեներալ-գնդապետ

Մենք ոչ մեկս իրավունք չունենք հող հանձնենք, հող տանք: Այս մասին այսօր՝ ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում NEWS.am-ի հետ զրույցում նշեց մահապարտ ջոկատների խորհրդի նախագահ, ազատամարտիկների համակարգող խորհրդի նախագահ գեներալ-գնդապետ Անդրանիկ Առաքելյանը:

«Ոչ մի վարչապետ, ոչ մի նախագահ իրավունք չունեն հող տան, հետ քաշեն: Դա սխալ է: Եթե մենք այդ տարածշրջանը հանձնենք Ադրբեջանին, Հայաստանը կսկսի փոքրանալ, եւ որոշ ժամանակ անց նրանք կկարողանան Հայաստանը վերցնել շրջափակման մեջ:

Ես առաջարկում եմ, որ բոլոր տարածաշրջաններում ստեղծվի պարտիզանական ջոկատներ, ինքնապաշտպանական ջոկատներ եւ մենք մեր հողը չենք հանձնելու: Ոչ մեկն իրավունք չունի հող տա: Բոլորը պետք է կանգնեն պատասխանատվության առջեւ»,-ասաց նա:

Оставьте комментарий