Ուռուցքաբանը 35 տարեկանից բարձր կանանց զգուշացրել է վտանգավոր քաղցկեղի մասին

Ձվարանների քաղցկեղը, որի դեպքերի 60-80 տոկոսը հայտնաբերվում է միայն III և IV փուլերում, շատ վտանգավոր հիվանդություն է համարվում, քանի որ այն ուշ է դրսևորվում, ըստ shantnews-ի՝ ասել է գինեկոլոգ և ուռուցքաբան Ալեքսեյ Մուրավլևը։

Նա որոշ կանանց զգուշացրել է քաղցկեղի ագրեսիվ տեսակի մասին «Երեկոյան Մոսկվայի» հետ զրույցում։

Նա պարզաբանել է, որ կանանց վերարտադրողական համակարգի այս տեսակի քաղցկեղի պատճառները լիովին ուսումնասիրված չեն։ Օրինակ, դեպքերի 10 տոկոսում կա ժառանգական ձև, որը կապված է որոշակի գեների մուտացիաների հետ: Կան նաև ռիսկի գործոններ՝ քաղցկեղի այս տեսակը կարող է ախտահարել 50 տարեկանից բարձր կանանց, գեր հիվանդներին և կանանց, ովքեր սկսել են դաշտանը վաղ (մինչև 12 տարեկանը): Բացի այդ, հիվանդանալու վտանգը մեծանում է այն կանանց մոտ, ովքեր հղի չեն եղել կամ իրենց առաջնեկին ծնել են 35 տարեկանից հետո։

Միաժամանակ, հավելել է Մուրավլևը, ռիսկի գործոնները չեն հանդիսանում հիվանդության իրական պատճառը, և դրանց առկայությունը չի նշանակում, որ կինը քաղցկեղով հիվանդանալու է։

Оставьте комментарий