Սևադա Հակոբյանը` տղամարդու սեռական վարակման մասին

Հայ Ամերիկյան Առողջության Կենտրոնի սեքսապաթոլոգ, դոցենտ Սևադա Հակոբյանը հայտնել է՝ հնարավոր է արդյոք կանխել տղամարդու վարակումը չպաշտպանված սեռական հարաբերությունից հետո ախտահանիչ լուծույթներով լվացումներ կատարելու դեպքում։

«Իհարկե անտիսեպտիկ բազմաթիվ լուծույթներ են հայտնի, որոնք նախատեսված են ինտիմ հիգիենայի ոլորտում կիրառման համար, սակայն պետք է ասել, որ անպաշտպան սեռական հարարաբերության ժամանակ ինֆեկցիայի ներթափանցումը հիմնականում տեղի է ունենում տղամարդու միզուկի միջոցով և, թափանցելով խորանիստ շերտեր, վերընթաց ճանապարհով բարձանում է:

Անտիսեպտիկ լուծույթներով արտաքին լվացումները գործնականում չեն խոչընդոտում ինֆեկցիայի ներդրմանը միզուկում, և հիմնականում լինում են ոչ արդյունավետ, իսկ ներմիզուկային լվացումները կարող են նպաստել վերընթաց տարածմանը:

Ոստի դրանք չեն կարող համարվել արդյունավետ կանխարգելիչ միջոց։ Ավելին, երբեմն որակապես փոխում են վարակի կլինիկական դրսևորումները՝ դժվարացնելով ախտորոշման և բուժման ընթացքը», — նշել է մասնագետը:

Оставьте комментарий