Այս միջոցը վերացնում է ականջի աղմուկը, գլխացավը, բարելավում է ուղեղային արյան շրջանառությունը..3 խոտաբույսերից պատրաստված թուրմ՝ բարձր ճնշման համար. պատրաստեք և պարբերաբար օգտագործեք

Արյան բարձր ճնշումը տագնապ զարկելու պատճառներից մեկն է: Հիպերտոնիան հանգեցնում է անոթների պատերի քայքայմանը և կարող է դառնալ բազմաթիվ հիվանդությունների (կրծքային հեղձուկ, սրտամկանի ինֆարկտ, կաթված) պատճառ:

Հաճախ արյան բարձր ճնշումը ուղեկցվում է այնպիսի տհաճ ախտանիշներով, ինչպիսին են գլխացավը, ծանրությունը ծոծրակում, տեսողության վատացումը, սրտի ցավերը, անքնությունը և քթի արյունահոսությունը: Դժբախտաբար, ճնշման թռիչքներ կարող են պատահել ոչ միայն հիպերտոնիկների հետ, այլ նաև առողջ մարդկանց հետ, օրինակ՝ ուժեղ սթրեսից հետո:

Մինչև մասնագիտացված օգնության ցուցաբերելը, անհրաժեշտ է ինքնուրույն իջեցնել ճնշումը՝ հիպերտոնիկ կրիզ թույլ չտալու համար: Դրանում կօգնի հետևյալ թուրմը:
Թուրմ՝ բարձր ճնշման համար

Բաղադրիչներ

1. Առյուծագիի սպիրտային թուրմ – 100 մլ
2. Կատվախոտի սպիրտային թուրմ – 100 մլ
3. Ալոճենիի սպիրտային թուրմ – 100 մլ

Պատրաստման եղանակը.

Խառնել բոլոր բաղադրիչները և պահպանել մուգ գույնի բանկայի մեջ: Ստացված թուրմը օրական պետք է ընդունել 3 անգամ՝ 1-ական թ/գ՝ վրայից փոքր քանակության ջուր խմելով:

Այս միջոցը վերացնում է ականջի աղմուկը, գլխացավը, բարելավում է ուղեղային արյան շրջանառությունը, գործում է որպես հանգստացնող միջոց նևրոզների ժամանակ, իջեցնում է ներգանգային ճնշումը և պնդացնում է նյարդերը:

Оставьте комментарий