Մոռացեք շաքարային դիաբետի մասին. Դուք շնորհակալ կլինեք այս բաղադրատոմսի համար

Ձեզ հարկավոր է. 230 գ ալյուր (ամբողջական հացահատիկի ալյուր): 50 գ արևածաղկի սերմեր: 50 գ դդմի սերմեր։ 50 գ քնջութի սերմեր։ 50 գ կտավատի սերմ: աղ՝ ըստ ճաշակի։ 300 մլ ջուր։ 1 թեյի գդալ չոր խմորիչ։ 20 գ նուշ։ Բոլոր բաղադրիչները մանրացրեք սրճաղացով, մանրակրկիտ խառնել։ Թողեք խմորը 40 րոպե բարձրանա։ Մանրակրկիտ խառնել՝ օդը բաց թողնելու համար։ Տարաները յուղել բուսայուղով։ Խմորը լավ հունցել։

Խմորը տաք տեղում թողնում ենք 20 րոպե բարձրանա: Յուղել բուսական յուղով։ Տարաները դնում ենք ջեռոցում, որպեսզի թխվեն 200C ջերմաստիճանում 45 րոպե։ Այսքան համեղ, առողջարար և գեղեցիկ հաց չէի կերել։ Սա կարող է օգնել նվազեցնել շաքարի մակարդակը ոմանց համար, բայց ոչ բոլորի համար: Նույնիսկ եթե դուք արդեն ինսուլին եք ընդունում, միեւնույն է, մի անտեսեք արյան շաքարը իջեցնելու լրացուցիչ միջոցները:

1-ին տիպի շաքարային դիաբետ․ Ովքե՞ն են ռիսկի տակ և ովքե՞ր են հակված հիվանդանալու հենց այս տեսակի դիաբետով 1-ին տիպի շաքարային դիաբետ (նախկինում՝ ինսուլին կախյալ դիաբետ, պատանեկան դիաբետ), շաքարային դիաբետի տեսակ, որն առաջանում է ենթաստամոքսային գեղձի ինսուլին արտադրող բետա բջիջների աուտոիմունային քայքայմամ] և նրանց կողմից ինսուլինի արտադրման թուլացմամբ։ Ինսուլինի շարունակական նվազման պատճառով արյան մեջ և մեզում շատանում է գլյուկոզի քանակը (գերշաքարարյունություն, հիպերգլիկեմիա)։

Հիմնական ախտանշաններն են՝ շատամիզությունը (պոլիուրիա), անհագ ծարավի զգացողությունը (պոլիդիպսիա), շատակերությունը (պոլիֆագիա) և քաշի նվազումը։ 1-ին տիպի շաքարային դիաբետի առաջացման հստակ պատճառներն անհայտ են։ Դիաբետի այս տիպը 2-րդ տիպից կարող է տարբերակվել աուտոհակամարմինների թեստով։ Տարբերակման համար կարող է կիրառվել նաև C-պեպտիդի թեստը, որով որոշվում է արտադրվող ինսուլինի քանակը։ Բուժման հիմնական եղանակը ինսուլինի ներարկումն է, որը կարող է կրկնվել անգամ ողջ կյանքի ընթացքում։ Սրանով հիվանդները փորձում են կառավարել ինսուլինի քանակն արյան մեջ։

Բուժման բացակայության դեպքում կարող են զարգանալ բազմաթիվ բարդություններ։ Սուր բարդացումներից են՝ կետոացիդոզը (արյան մեջ ացետոնային և կետոնային մարմինների շատացում), գերօսմոլյար կոման (հիպերգլիկեմիկ կոմա, ոչ կետոնեմիկ կոմա)։ Գերշաքարարյունության երկարատև բարդացումները ներառում են սիրտ-անոթային հիվանդություններ, ինֆարկտ, երիկամների անբավարարություն, խոցեր՝ վերջույթների վրա, աչքերի վնասում (դիաբետային ռետինապաթիա)։

Բացի այդ, որոշ բարդացումներ կարող են զարգանալ ինսուլինաթերապիայի պատճառով զարգացող թերշաքարարյունության հետևանքով։ 1-ին տիպի շաքարային դիաբետը կազմում է դիաբետների 5-10 %-ը։ Հիվանդների ընդհանուր հստակ քանակն անհայտ է[9], սակայն հայտնի է, որ յուրաքանչյուր տարի այս հիվանդությամբ հիվանդանում են մոտ 80000 երեխաներ։ ԱՄՆ-ում այս հիվանդությամբ տառապում է 1֊ից 3 միլիոն մարդ։

Այս հիվանդության հանդիպման հաճախականությունը տարբեր երկրներում տարբեր է. ամենից քիչ այն հանդիպում է Ճապոնիայում և Չինաստանում (յուրաքանչյուր 100․000 բնակչի հաշվով՝ 1 նոր հիվանդ/տարի), իսկ ամենաշատն այն հանդիպում է Սկանդինավիայում (յուրաքանչյուր 100․000 բնակչի հաշվով՝ 35 նոր հիվանդ/տարի)։ ԱՄՆ-ում և հյուսիսային Եվրոպայի որոշ երկրներում հիվանդության առաջացման հավանականությունը յուրաքանչյուր 100000 բնակչի հաշվով որոշ դեպքերում տատանվում է 8-17 նոր դեպք/տարի սահմանում։ Իսկ ովքեր են ռիսկի խմբում։

Տարբեր գործոններ, ինչպիսիք են գենետիկան և որոշ վիրուսներ, կարող են առաջացնել 1-ին տիպի դիաբետ: 1-ին տիպի դիաբետը սովորաբար ի հայտ է գալիս մանկության կամ պատանեկության տարիներին, սակայն կարող է զարգանալ նաև չափահասների մոտ: Նույնիսկ մեծաքանակ հետազոտություններից հետո 1-ին դիպի դիաբետը բուժում չունի: Բուժումն ուղղված է ինսուլինի, սննդակարգի և ապրելակերպի միջոցով արյան մեջ շաքարի քանակի կառավարմանը՝ բարդությունները կանխելու համար:

1-ին տիպի դիաբետի ախտանիշները կարող են ի հայտ գալ հանկարծակի: Հիվանդության ախտանիշներից են՝ սովորականից ավելի ուժեղ ծարավի զգացում, հաճախամիզություն, երեխաների մոտ հանկարծակի ի հայտ եկող գիշերային անմիզապահություն, խիստ քաղցի զգացում, չնախատեսված քաշի կորուստ, դյուրագրգռություն կամ տրամադրության այլ փոփոխություններ, ընդհանուր թուլություն և հոգնածություն, մշուշոտ տեսողություն: 1-ին տիպի դիաբետի առաջացման հստակ պատճառը հայտնի չէ:

Օրգանիզմի իմունային համակարգը, որը նորմայում պայքարում է վնասակար բակտերիաների և վիրուսների դեմ, սովորաբար ոչնչացնում է ենթաստամոքսային գեղձի (պանկրեաս) ինսուլին արտադրող բջիջները։ Այլ հնարավոր պատճառները ներառում են՝ ժառանգականություն, վիրուսների և շրջակա միջավայրի այլ գործոնների ազդեցություն: Երբ արյան գլյուկոզի մակարդակները ցածր են, օրինակ, երբ մարդը երկար ժամանակ սնունդ չի ստացել, լյարդը տրոհում է պահեստավորված գլիկոգենը:

Սա պահում է գլյուկոզի մակարդակը նորմայի միջակայքում: 1-ին տիպի դիաբետի ժամանակ բացակայում է ինսուլինը, որը պիտի թույլատրեր գլյուկոզի մուտքը բջիջներ: Այդ պատճառով շաքարը սկսում է կուտակվել արյան մեջ: Սա կարող է առաջացնել կյանքին սպառնացող բարդություններ: Որոշ գործոններ ևս կարող են բարձրացնել 1-ին տիպի դիաբետի ռիսկը․

Ընտանեկան պատմություն. եթե ծնողներից կամ արյունակից հարազատներից մեկնումեկն ունի 1-ին տիպի դիաբետ, հիվանդության զարգացման ռիսկը քիչ բարձրանում է։ Գենետիկա. որոշ գեների առկայությունը բարձրացնում է 1-ին տիպի դիաբետի զարգացման ռիսկը։ Աշխարհագրություն. 1-ին տիպի շաքարային դիաբետ ունեցող մարդկանց թիվն ավելի մեծ է, երբ նրանք հեռանում են հասարակածից: Տարիք. 1-ին տիպի դիաբետը կարող է ի հայտ գալ ցանկացած տարիքում, սակայն պիկին է հասնում 4-ից 7 տարեկան երեխաների մոտ: Երկրորդ պիկը 10-ից 14 տարեկանների մոտ է։

 

Оставьте комментарий