Ո՞ր սնկերն են նվազեցնում քաղցկեղի առաջացման վտանգը

Քաղցկեղի առաջացման վտանգը նվազեցնելու համար արժե սննդաբաժնում Չինաստանում աճող սնկեր ներառել, այդ թվում եւ ասիական խոհանոցում մեծ տարածում ունեցող շիիտակեն։ Այսպիսի խորհուրդ է տվել էնդոկրինոլոգ Անտոն Պոլյակովը (Ռուսաստան)։

«Вечерняя Москва»-ի հետ զրույցում նա նշել է, որ քաղցկեղի կանխմանը կամ դրա ընթացքը թեթեւացնելուն կարող են օգնել շիիտակե, ռեյշի եւ մեյտակե սնկերը։

Չինական սնկերը, ըստ նրա, բնական բետա-գլյուկան իմունամոդուլյատորներ են պարունակում, որոնք նպաստում են օնկոլոգիական հիվանդությունների կանխարգելմանը։

Պոլյակովն ընդգծել է, որ այս սնկերի մշտական օգտագործումն ամրացնում է իմունիտետը, ինչը թույլ է տալիս օրգանիզմին ավելի լավ պաշտպանվել վիրուսներից, մասնավորապես՝ չորրորդ տեսակի հերպեսից, որը կարող է օնկոլոգիական հիվանդություններ առաջ բերել։

Պոլյակովի կարծիքով՝ պրոֆիլակտիկայի համար բավական է շիիտակեի ու նրա տարատեսակների խտանյութի 1-2 գրամ, իսկ թերապեւտիկ չափաբաժինը կազմում է 5-6 գրամ խտանյութ։

Оставьте комментарий