Կարող են արդյոք կարմիր խալերը քաղցկեղի պատճառ դառնալ

Այն մասին, որ խալը չարորակ է, կարող է հուշել դրա գույնը։ Այս մասին «Известия»-ին ասել է մաշկաբան Մարիա Ավետիսովան։

Մասնագետի խոսքով՝ կարմիր խալերը սովորաբար բարորակ են լինում։ Նման նորագոյացությունները կոչվում են հեմանգիոմաներ։ Այնուամենայնիվ, դրանք ևս կարող են չարորականալ ու դառնալ քաղցկեղի պատճառ:

Ինչպես ընդգծել է բժիշկը, առանց համապատասխան բուժզննման և դերմատոսկոպիկ հետազոտության հնարավոր չէ հստակ ասել, թե ինչ նորագոյացություն ունի բուժառուն և արդյոք այն պետք է վերահսկողության տակ պահվի։

Լուրջ հետևանքներից խուսափելու համար Ավետիսովան խորհուրդ է տվել դիմել մասնագետին, եթե խալը փոխել է գույնը կամ մեծացել է։ Չի կարելի անտեսել նաև այն փաստը, որ խալը դարձել է ասիմետրիկ, իսկ դրա սահմանները՝ անհավասար: Բացի այդ, խալի վրա կոշտ շերտի ի հայտ գալը կամ նորագոյացության հատվածում արյունահոսությունը նույնպես բժշկի մոտ բուժզննում անցնելու լուրջ պատճառ են։

Оставьте комментарий