Արտակարգ իրավիճակ՝ Երևանի կենտրոնում. հսկայական ծառը պոկվել ու ընկել է երթևեկող ավտոմեքենաների վրա

Այսօր՝ հունվարի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08:40-ի սահմաններում Աբովյան փողոցում հսկայական ծառը կոտրվել և ընկել է երթևեկող 3 ավտոմեքենայի վրա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Գևորգ Թորոսյանի գլխավորությամբ։

«Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Միշա Խաչատրյանն ու Դավիթ Մնացականյանը, ովքեր արդեն 30 րոպեից ավելի է սպասում են, թե երբ կժամանեն Երևանի քաղաքապետարանի մեծն չինովնիկներն ու Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմից, որպեսզի ծառը հեռացնեն։ Իսկ այդ ընթացքում երթևեկությունը նշված փողոցում կաթվածահար է եղել», — գրում է կայքը։

Оставьте комментарий