Կզարմանաք, երբ իմանաք ի՞նչ արժե 1 կգ կեռասը․ Արդեն վաճառում են

Արդեն շուկայում կա մեծ քանակությամբ կեռաս (գիլաս) և բավականին մեծ վաճառք է գրանցվել այս օրերին։ Իսկ ի՞նչ արժեք 1 կգ գիլասը։ Իրականումայս սեզոնի համար վատ արժեք չէ։ 1 կգ գիլասը այս պահի դրությամբ 1300 դրամ է։

Սա միջինացված արժեքն է։ Կեռասենին պարունակում է մինչեւ 11,5 տոկոս շաքար, 1,33 տոկոս օրգանական թթուներ, 1 տոկոս ազոտային նյութեր, բջջանյութ, մոխիր, ներկանյութ, հարուստ է կալիումով եւ երկաթով, պարունակում է նաեւ կալցիում, մագնիում, ֆոսֆոր, այլ միկրոտարրեր։

100 գ պտղամսի մեջ պարունակվում է 0,01 մգ B1, B2 վիտամիններ, 0,4 մգ նիացին, 15 մգ ասկորբինաթթու, 0,3 մգ վիտամին E, ռուտին։ Կորիզը պարունակում է 28 տոկոս պրոտեիններ եւ 30 տոկոս ճարպեր։ Կեղեւը պարունակում է մեծ քանակությամբ դաբաղանյութ եւ ներկանյութ։

Արժեքավոր է կեռասի խեժը, այն հարուստ է արաբինով։ Տերևներում պարունակվում է մեծ քանակությամբ ասկորբինաթթու։ Կեռասը խորհուրդ է տրվում օգտագործել երկաթի պակաս ունեցող մարդկանց։ Կեռասը շատ օգտակար է նաև մաշկային խնդիրներ ունեցողներին։

Մեծ քանակությամբ կեռաս խորհուրդ չի տրվում ուտել գիրության հակում ունեցող մարդկանց և շաքարախտով հիվանդներին։ Կեռասը խորհուրդ չի տրվում նաև աղիքային խանգարումների դեպքում։

xohanoc.am

Оставьте комментарий