Բույսեր, որոնք թոքերը կմաքրեն լորձից և մակաբույծներից

Հակաբիոտիկները և դեղամիջոցները, որոնք օգտագործվում են հիվանդությունների դեմ պայքարում, կարող են վտանգավոր լինել։ Անհրաժեշտության դեպքում դրանք կարող են կյանքեր փրկել, սակայն լուրջ կողմնակի ազդեցություն են ունենում, իսկ դրանց օգտագործման արդյունքում օրգանիզմում հաճախ կայունություն է ձևավորվում։ Fithacker.ru-ն ներկայացրել է 7 բույս, որոնք կօգնեն պայքարել վարակների դեմ, թոքերը մաքրել լորձից։
Եղեսպակ։ Այս բույսն օգտագործվում է թոքերի հիվանդությունների և սինուսիտի դեպքում։

Սխտոր՝ ամենաուժեղ հակաբիոտիկներից մեկը։

Էվկալիպտ։ Այս բույսի բաղադրիչներն արդյունավետ միջոց են՝ այտուցների և վարակների դեմ պայքարելու համար։ Այդ պատճառով էվկալիպտն օգտակար է բորբոքման, մրսածության դեմ պայքարում։

Ծոթոր։ Միջոց, որն օգնում է պահպանել շնչուղիների առողջությունը, պայքարում բակտերիալ վարակների դեմ։

Մատուտակի արմատ։ Բազմաթիվ հակավիրուսային, հակաբորբոքային և հակամիկրոբային բաղադրիչներ ունի։

Օրեգանո։ Ուժեղ հակաօքսիդանտ է, որը նաև հակաբորբոքային հատկություններ ունի, վիտամիններ և այլ սննդարար նյութեր է պարունակում։ Մի քանի կաթիլ օրեգանոյի յուղն ավելացրեք մի բաժակ ջրին, խմեք։

Անանուխ։ Անանուխը մենթոլ է պարունակում, որը հանգստացնում է շնչուղիների մկանները։ Բույսը հակահիստամինային, հակաօքսիդանտ հատկություններ ունի։

Оставьте комментарий