Հզոր «սև» դիմակ՝ դեմքի սև կետերի դեմ…Բարակ շերտով դիմակը քսեք պրոբլեմատիկ հատվածներին՝ քթին, ճակատին

Դիմակի բաղադրությունը
5 հաբ ակտիվացրած ածուխ
5 թ/գ ժելատին
1 թ/գ տաք ջուր(կաթ)

Ածուխի հաբը մանրացրեք, ավելացրեք ժելատինի փոշի, խառնեք: Երբ միատարր զանգված ստանաք, ավելացրեք նաև ջուրն ու ամբողջը զգուշորեն խառնեք, 10-15 վայրկյան դրեք միկրոալիքային վառարանը:

Բարակ շերտով դիմակը քսեք պրոբլեմատիկ հատվածներին՝ քթին, ճակատին: Սպասեք 10 վայրկյան և մյուս շերտը քսեք: Որքան հաստ է շերտը, այնքան ավելի հեշտ դուրս կգա դիմակը:

Սպասեք, մինչև դիմակն ամբողջովին չորանա, ապա հանեք այն: Ձեզանից կպահանջվի մոտավորապես 20 րոպե:

Оставьте комментарий