Թեյ, որը բուժում է լյարդը և ազատում ճարպակալումից

Կոճապղպեղն ավելացնում են տարբեր ուտեստների մեջ, դրա հիման վրա պատրաստվում է նաև թեյ։ Խմիչքը շատ բուրավետ է, հարուստ և գունեղ։ Կոճապղպեղի թեյը հիանալի միջոց է մկանների ցավի, մրսածության, գրիպի և գլխացավերի դեմ: Այս ըմպելիքն օգնում է ոչնչացնել գրիպ և մրսածություն առաջացնող վիրուսը։

Օրական մեկ բաժակ կոճապղպեղով թեյը զգալիորեն նվազեցնում է ինսուլտի հավանականությունը։ Բանն այն է, որ կոճապղպեղը նոսրացնում է արյունը, ինչը դժվարացնում է արյան անոթները խցանող թրոմբների (արյան խցանումների) առաջացումը։

Կոճապղպեղի թեյն անփոխարինելի է նիհարելու համար՝ եթերայուղերը դրա բաղադրության մեջ արագացնում են օրգանիզմում նյութափոխանակության գործընթացները։ Կոճապղպեղով թեյ պատրաստելու համար ձեզ հարկավոր է՝ մեղր ¼ թ/գ աղացած քրքում ¼ թ/գ աղացած կոճապղպեղ 1 բաժակ ջուր Քրքումի և կոճապղպեղի փոշու վրա լցնել եռացրած ջուր, ավելացնել մեղր, ապա ծածկել և թողնել եփվի 15-20 րոպե։

Այնուհետև թեյը քամեք բաժակի մեջ։ Կոճապղպեղի թեյին կարելի է ավելացնել տարբեր համեմունքներ՝ դարչին, հիլ, մեխակ։

 

Оставьте комментарий