3 լիտր կաթից պատրաստում եմ 1կգ պանիր՝ համեղ, բնական, առանց քիմիկատների

Պանիր պատրաստելը մեր ընտանիքում վերջին ամիսներին ավանդույթ է դարձել: Կար ժամանակ, երբ փորձում էի տարբեր բաղադրատոմսեր, սակայն արդեն երկարատև ժամանակ է, ինչ միայն այս տեսակն եմ պատրաստում:

Անհրաժեշտ բաղադրիչներ.

3լ կաթ
4 ձու
400գ թթվասեր՝ 20% և ավել յուղայնությամբ
1թ.գ. աղ
Պատրաստման եղանակ.

Կաթը լցնել մաքուր բանկայի մեջ:

Առանձին հարել 4 ձուն՝ ավելացնելով աղն ու թթվասերը, ինչից հետո ստացված զանգվածը ավելացնել կաթին՝ անդադար խառնելով:

Կաթսայի մեջ մի քանի շերտով ծալված սրբիչ փռել, դնել կաթնային զանգվածով բանկան, կաթսայի մեջ ջուր լցնել այնքան, որ լինի բանկայի կեսից մի քիչ բարձր:

Ջուրը հասցնել եռման աստիճանի, եռացնել միջին կրակի վրա՝ 26-28 րոպե, ինչից հետո քամել մառլյայով: Որպեսզի հարմար լինի քամելը, կարող եք մառյաով ծածկել քամիչը:

Քամած զանգվածը փաթաթել և դնել ծանրության տակ: Առավոտյան կստացվի համեղ պինդ պանիր:

Оставьте комментарий