Ինչպես նվազեցնել գլխուղեղի կաթվածի հավանականությունը․ խորհուրդներ բժշկից

Քնի ապնոեի՝ քնած ժամանակ շնչառության դադարներով բնութագրվող խանգարման բուժումը կարող է զգալիորեն նվազեցնել գլխուղեղի կաթվածի վտանգը: Այս մասին MedicalXpress-ի հետ զրույցում նշել է կլինիկական նյարդաբան, բժիշկ Սթիվեն Ինգլիշը։

Նրա խոսքով՝ գլխուղեղի կաթվածի հավանականության նվազեցմանն ուղղված հիմնական խորհուրդներն են զարկերակային ճնշումը 130/80 սս․-ից ցածր ցուցանիշների սահմաններում պահելը, արյան մեջ խոլեստերինի ու գլյուկոզայի մակարդակներին կանոնավոր հետևելը, ինչպես նաև ալկոհոլի գործածությունը նվազագույնի հասցնելն ու ծխելը թողնելը։

Գլխուղեղի կաթվածի կանխարգելման մյուս միջոցը քնի օբստրուկտիվ ապնոեի բուժումն է։ Սա տարածված ախտաբանություն է, որը կապված է գիշերային քնի ժամանակ շնչառության կտրուկ վատթարացման կամ առհասակակ ամբողջական դադարեցման հետ։ Քնի ապնոեի հիմնական վտանգը թթվածնաքաղցն է, որն ազդում է ուղեղի և այլ օրգանների վիճակի վրա։ Բանն այն է, որ օբստրուկտիվ ապնոեի նոպայի ժամանակ մարդու արյան ճնշումը բարձրանում է, ինչը բացասաբար է անդրադառնում ամբողջ սրտանոթային համակարգի աշխատանքի վրա:

Շնչառության դադարից հետո ուղեղի մասնակի «արթնացման» հետևանքով սկսվում է գերօդափոխման փուլը, և արյան՝ թթվածնով հագեցվածությունը վերականգնվում է։ Սակայն սրա հետ մեկտեղ գործարկվում է թթվայնացնող սթրեսը (բջիջների ոչնչացում թթվածնի հատուկ ձևերով) և անոթային պատի վնասումը, որն էլ իր հերթին հանգեցնում է աթերոսկլերոզի, իսկ գլխուղեղի անոթի խցանումը կամ դրա պատռվելը՝ կաթվածի։

Оставьте комментарий