Ինչպե՞ս խուսափել ծխելnւ վնասներից և ինչպե՞ս ճիշտ խնամել ատամները․ ատամնաբույժ Լուսինե Հարությունյան

Ծխելը բացասական է ազդում բերանի խոռոչի առողջության վրա և կարող է առաջացնել մի շարք խնդիրներ։ Ինչպե՞ս խուսափել ծխելու վնասներից և ինչպե՞ս ճիշտ խնամել ատամները․ այս մասին խոսել ենք ատամնաբույժ Լուսինե Հարությունյանի հետ։

1. Ինչպե՞ս է ծխելը վնասում բերանի խոռոչին, և որո՞նք են ծխելով պայմանավորված հիմնական խնդիրները ստոմատոլոգիական տեսանկյունից։

Ծխախոտի այրվելու արդյունքում առաջանում է ծուխ, որը պարունակում է հազարավոր վնասակար նյութեր։ Այդ նյութերը անմիջական շփվելով բերանի խոռոչի հյուսվածքների հետ կարող է առաջացնել ախտահարումներ և տարբեր հիվանդություններ։ Ծխելով պայմանավորված ամենատարածված հիվանդություններն են՝ ատամնաքարերի առաջացումը, լորձաթաղանթի չորացումը, լեզվի համային ռեցեպտորների ապաճումը և ատամնափառի առաջացումը։ Դիտվում է նաև ատամների գույնի փոփոխություն , պիգմենտավորում , հալիթոզ (տհաճ հոտ) , թքագեղձի ծորանի քարերի առաջացում, մեծանոււմ է լեյկոպլակիայի ռիսկը և ուռուցքային հիվանդությունների նախատրամադրվածությունը ։

2. Ինչպե՞ս կարելի է նվազեցնել ծխելու վնասակար ազդեցությունը բերանի խոռոչի առողջության վրա։

Վնասակար ազդեցությունը նվազեցնելու ամենաճիշտ և էֆեկտիվ միջոցը ծխելուց հրաժարվելն է։ Այս միջոցով ծխողը նվազագույնի կհասցնի վերը նշված հիվանդությունների առաջացման ռիսկը։ Այն դեպքերում երբ ծխողը ոչ մի կերպ չի կարողանում թողնել ծխելը կարելի է անցում կատարել այնպիսի այլընտրանքային միջոցների, որոնք ծուխ չեն առաջացնում։ Այդպիսի այլընտրանքներից են նիկոտինային մաստակները, սպեղանիները, ծխախոտի տաքացման համակարգերը, էլեկտրոնային սիգարետները և այլն։ Հարկ է նշել, որ այս այլընտրանքները ևս անվնաս չեն և որոշակի ռիսկեր են ներկայացնում, սակայն կան հետազոտություններ, որոնք ցույց են տալիս որ այս արտադրանքներից եկող ռիսկը ավելի քիչ է քան տրադիցիոն սիգարետի դեպքում։

3.Ինչպե՞ս ճիշտ խնամել ատամները ծխելու բացասական հետևանքներից խուսափելու համար։

Հետևել հիգիենային՝ լվանալ ատամները օրը 2 անգամ ՝ 3 րոպեից ոչ պակաս։ Օգտագործել իրիգատոր, ողողման հեղուկներ, մաստակ , ընտրել ճիշտ կոշտության խոզանակ ։ Կարևորը՝ պլանային 6 ամիսը 1 անգամ այցելել բժիշկ-ստոմատոլոգին։

Оставьте комментарий