Չիչխանի յուղն օգտագործում են արգանդի վզիկի էրոզիայի, մաշկի ճառագայթային ախտահարման դեպքում, աթերոսկլերոզի կանխարգելման համար

Չիչխանն (облепиха) օժտված է մի շարք բուժիչ հատկություններով, ինչի շնորհիվ կիրառում են ինչպես ավանդական, այնպես էլ ժողովրդական բժշկության բնագավառում: Այն համարվում է օրգանիզմի համար անչափ օգտակար հատապտուղ: Չիչխանի բաղադրության մեջ կան օրգանիզմի համար շատ կարևոր մի շարք վիտամիններ, հանքանյութեր ու օգտակար նյութեր: Չիչխանը համարվում է լավագույն պոլիվիտամինային բույսերից մեկը:

Այս հրաշալի հատապտղից պատրաստում են մանրէասպան հատկությամբ օժտված, օգտակար չիչխանի յուղ: Չիչխանի յուղը պարունակում է հատապտղի մեջ պարունակվող բոլոր վիտամիններն ու հանքանյութերը, ընդ որում՝ հսկայական քանակությամբ, քանի որ վերամշակման շնորհիվ հատապտուղները «տալիս» են իրենց մեջ եղած բոլոր օգտակար նյութերը: Այն վարակազերծում է, նպաստում ապաքինմանը, հանգստացնում և ունենում հակաբակտերիալ ազդեցություն: Այս յուղն օգտագործում են նույնիսկ քաղցկեղի բուժման և մաշկի ճառագայթային ախտահարման դեպքում:

Մրսածության, նշիկաբորբի, գրիպի դեպքում չիչխանի յուղը կաթեցնել քթանցքների մեջ և քսել կոկորդին: Օգտագործում են տեսողական խանգարումների բուժման համար. չիչխանն օգնում է վերականգնել աչքի եղջերաթաղանթի ախտահարված բջիջներն և օգտագործում են շաղկապենաբորբի (կոնյունկտիվիտ) և եղջերաթաղանթի հիվանդությունների բուժման համար: Չիչխանի յուղը համարվում է յուրահատուկ պոլիվիտամինային դեղամիջոց: Այն շատ արդյունավետ հակաբորբոքային ու ցավազրկող միջոց է, նպաստում է վերքերի արագ ապաքինմանը։

Օգտագործում են այրվածքների, ցրտահարման և մի շարք այլ մաշկային խնդիրների ու հիվանդությունների դեպքում: Օգտագործում են նաեւ ստամոքսի և տասներկումատնյա աղիքի խոցային հիվանդությունների և գաստրիտի, նաև զարկերակային ճնշման տատանումների, կորոնար անբավարարության և ստենոկարդիայի դեպքում: Չիչխանի յուղն օժտված է ուժեղ հակասկլերոտիկ հատկություններով, ուստի օգտագործվում է տարեցների մոտ աթերոսկլերոզի կանխարգելման համար:

Գինեկոլոգիայում այս յուղը նույնպես լայն կիրառություն ունի և օգնում է տարատեսակ բորբոքումների ՝ հատկապես արգանդի վզիկի էրոզիայի դեպքում։ Այս դեպքում հարկավոր է պատրաստել չիչխանի յողով թրջված տանպոններ հեշտոցի համար: Չիչխանի յուղի պատրաստման եղանակները Չիչխանի յուղը վաճառվում է դեղատներում, սակայն այն կարելի է նաև պատրաստել ինքնուրույն:

ՏՆՏԵՍՈՒՀԻ՛, ՔԵԶ ՀԱՄԱՐ Տնային պայմաններում չիչխանի յուղի պատրաստման եղանակ Հատապտուղները մաքրել, հեռացնել տերևներն ու ճյուղերը, երկու անգամ լվանալ եռացրած, բայց գոլ ջրով: Երբ ջուրն ամբողջությամբ հոսի՝ փռել բարակ շերտով կտորի վրա, այնուհետև հյութաքամիչի օգնությամբ քամել հյութը: Ստացված հյութը լցնել ապակյա տարրայի մեջ և մեկ օր թրմել մութ տեղ: Հյութի մակերեսին կսկսի առաջանալ յուղի բարակ շերտ, որն անհրաժեշտ է զգուշորեն հավաքել մաքուր գդալով և լցնել նախապես պատրաստված շշի մեջ: Շիշը հարկավոր է ամուր փակել և պահել սառնարանում: Այս կերպ պատրաստված չիչխանի յուղը շատ օգտակար է ու հարմար ինչպես արտաքին, այնպես էլ ներքին օգտագործման համար:

Оставьте комментарий