Կտավատի սերմը նվազեցնում է արյան ճնշումը և լավացնում մարսողությունը

Կտավատի սերմերի ամենօրյա օգտագործումն օգնում է իջեցնել արյան ճնշումը դրա պարունակած ալֆա-լինոլենաթթվի շնորհիվ: Այս մթերքը հարուստ է նաև բջջանյութով, որը խթանում է մարսողությունը։ Այս մասին Daily Mail-ին ասել է բրիտանացի սննդաբան Մայքլ Մոսլին։

Ըստ մասնագետի, կտավատի սերմի օգտակարությունը սրտանոթային համակարգի առողջության համար հաստատել են Կանադայի Մանիտոբայի համալսարանի գիտնականները։ Հետազոտության ընթացքում արյան բարձր ճնշում ունեցող 110 մարդկանց բաժանել են երկու խմբի և հրահանգել են ուտել երեք ճաշի գդալ աղացած կտավատի սերմով կեքս, թխվածքաբլիթ, փաթիլներ կամ դասական բաղադրատոմսով պատրաստված նմանատիպ ուտելիք:

Վեց ամիս անց կտավատի սերմ օգտագործող խմբի մասնակիցների մոտ արյան ճնշման զգալի նվազում է գրանցվել: Հետազոտողների կարծիքով՝ կրճատումը բավարար է եղել ինսուլտի և սրտի կաթվածի կանխարգելման համար։

Մոսլին նշել է, որ կտավատի սերմերը սննդանյութերի կարևոր աղբյուր են՝ ալֆա-լինոլենաթթվի, որը նպաստում է սրտի նորմալ աշխատանքին, և բջջանյութի, որը խթանում է մարսողությունը: Այնուամենայնիվ, օգուտ ստանալու համար անհրաժեշտ չէ օրական երեք ճաշի գդալ կտավատի սերմ ուտել։ Ձեր սննդակարգի որակը կբարելավվի, եթե դուք կանոնավորապես փոքր քանակությամբ սերմեր ավելացնեք մածունին, շիլային կամ թխվածքներին։

Оставьте комментарий