Որովայնի փքվածությո՞ւն. ազատվեք այս խնդրից պարզ խորհուրդների միջոցով

Որովայնի փքվածությունը տհաճ և բավական հաճախ հանդիպող երևույթ է։ Fithacker.ru-ն գրում է, որ որովայնի փքվածության դեպքում նյութափոխանակության համակարգում մեծ քանակով հեղուկ, գազեր և պինդ առարկաներ են հավաքվում։ Այս 8 խորհուրդները կօգնեն ձեզ ազատվել տհաճ խնդրից։

1. Շատ ջուր խմեք։ Օրգանիզմը հեղուկը կուտակում է՝ ջրազրկումը կանխելու նպատակով։ Օրվա ընթացքում բավարար քանակով հեղուկ օգտագործելով՝ կարող եք ազատվել գազերից։ Հարկավոր է խուսափել սոդայի և գազավորված հեղուկների օգտագործումից, քանի որ դրանք որովայնը լցնում են օդով, ինչը հանգեցնում է որովայնի փքվածության։ Նյութափոխանակության համակարգում ավելորդ գազերի առաջացման պատճառ կարող է դառնալ նաև կաթնամթերքը։

2. Կրճատեք ածխաջրերի օգտագործումը։ Եթե մեծ քանակով ածխաջրեր եք օգտագործում, մարմինը կարող է ավելի շատ հեղուկ կուտակել՝ դրանով իսկ առաջացնելով որովայնի փքվածություն։ Ածխաջրերը հարկավոր է փոխարինել թարմ բանջարեղենով։

3. Չափից շատ մի կերեք։ Այս սովորությունը հանգեցնում է որովայնի փքվածության և թուլության։ Կերեք փոքր չափերով, հավասարակշռեք սննդակարգը։

4. Նվազագույնի հասցրեք աղի օգտագործումը։ Եթե պարբերաբար մեծ քանակով նատրիում պարունակող մթերք եք օգտագործում, օրգանիզմը սկսում է կուտակել հեղուկը՝ արյան մեջ հավասարակշռությունը պահպանելու նպատակով։ Օրվա ընթացքում սահմանափակվեք 2500 միլիգրամ նատրիումի օգտագործմամբ։

5. Խուսափեք արհեստական քաղցրացուցիչներ պարունակող մթերքի օգտագործումից։ Արհեստական քաղցրացուցիչների օգտագործումը կարող է հանգեցնել նյութափոխանակության հետ կապված մի շարք խնդիրների՝ առաջացնելով գազեր, որովայնի փքվածություն, ջղաձգումներ։

6. Օպտիմալացրեք մանրաթելերի օգտագործումը։ Մանրաթելերն օգնում են նյութափոխանակության համակարգի ճիշտ աշխատանքին։ Սակայն դրանց ավելորդ քանակը կարող է հանգեցնել որովայնի փքվածության, հատկապես, եթե օրգանիզմը սովոր չէ դրանց մեծ քանակին։ Օրվա ընթացքում ցանկալի է օգտագործել 20-25 գրամ մանրաթելեր։

7. Սնունդը ծամեք երկար և մանրամասն։ Սննդային վատ սովորությունները կարող են հանգեցնել որովայնի փքվածության, քանի որ մթերքի հետ նյութափոխանակության համակարգում կարող է ավելորդ օդ հայտնվել։ Ամենահաճախ հանդիպող սխալներից են չափազանց արագ ծամելը, ինչպես նաև ուտելու ընթացքում խոսելը։ Հարկավոր է կենտրոնանալ սննդի վրա, ուտել դանդաղ՝ մանրամասն ծամելով։ Դա կօգնի սննդամթերքի առավել արագ վերամշակմանը։

8. Ճիշտ ընտրեք բանջարեղենն ու մրգերը։ Բանջարեղենի և մրգերի որոշ տեսակներ կարող են մեծ քանակով գազերի հանգեցնել։ Մետեորիզմի կարող են հանգեցնել դեղձը, խաղողը, բալը։ Գազերի ձևավորման պատճառ կարող են դառնալ նաև ծաղկակաղամբը, բրոկոլին, բրյուսելյան կաղամբը։ Առավել օգտակար են մրգերը, որոնք քիչ քանակով շաքար են պարունակում, այդ թվում՝ նարինջ, դդում, ելակ, հապալաս։ Օգտագործեք բանջարեղեն, որը մեծ քանակով ջուր է պարունակում։

Оставьте комментарий